Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կարեն Գրիգորյանը հետ է կանչվել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում և Սուդանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Կարեն Գրիգորյանին հետ կանչել հետ կանչել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում և Սուդանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Նրա փոխարեն պաշտոնում նշանակվել է Հրաչյա Փոլադյանը:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Հրաչյա Փոլադյանին նշանակել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կահիրե)»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Փոլադյանը հետ էր կանչվել Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Հրաչյա Փոլադյանին հետ կանչել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: