«Կներեք նման ասոցացման համար». բժիշկ Մյասնիկովը պատվաստումից հրաժարվելն ու մյուսիներին այդ քայլին դրդելը համեմատել է գեյ քարոզչության հետ
Հեռուստահաղորդավար և բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովն իր տելեգրամյան ալիքում պատվաստվելուց հրաժարվող և մյուսներին էլ նման քայլի դրդող մարդկանց համեմատել է միասեռական հարաբերությունների մեջ գտնվող և գեյ քարոզչություն տարածող մարդկանց հետ:
Ինչպես նշում է svpressa.ru-ն, բժիշկն ընդգծել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը մնում է կամավոր, բայց դա նշանակում է, որ բոլորը պետք է կշռադատեն բոլոր ռիսկերը և կայացնեն անհատական որոշում, այլ ոչ թե համոզեն մյուսներին հրաժարվել պատվաստումներից:
«Դա նման է հոմոսեքսուալ հարաբերությունների. ձեր անձնական գործն է, բայց գեյ քարոզչությունը մեզ մոտ արգելված է, կներեք նման ասոցացման համար»,-գրել է Մյասնիկովը:
Ըստ նրա` պատվաստումներից հրաժարվողների 80%-ը դա անում է պատվաստումների հակառակորդների ճնշման ներքո: