Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ...

Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ներդրումների աջակցման կենտրոնի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոնի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները: Խորհրդակցությանը մասնակցել են կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ներդրումային ծրագրերն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է Վարչապետի աշխատակազմը:

Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այսօրվա քննարկումն իրականացնում ենք հետևյալ նպատակով: Մենք կքննարկենք ներդրումային ծրագրերի իրականացման ճանապարհին առկա դժվարությունները: Ըստ էության, մի սեղանի շուրջ են հավաքված ներդրողները և այն մարմինների ներկայացուցիչները, որոնք առնչվում են նրանց խնդիրների հետ, պետք է լուծեն կամ չեն կարողանում լուծել այդ խնդիրները: Մեզ համար կարևոր է այս քննարկումների արդյունքում տեղեկանալ խնդիրների առաջացման պատճառների, դրանց օբյեկտիվության կամ սուբյեկտիվության մասին և փորձել հասկանալ, թե ինչո՞ւ կան այդ խնդիրները, որոնց մասին գործարարները բարձրաձայնում են»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկման նպատակն է լսել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են ծրագրերի կյանքի կոչմանն ու առաջ մղմանը և գտնել համապատասխան լուծումներ:

Առաջին ներդրումային ծրագիրը, որը ներկայացվել է քննարկման, վերաբերում էր Երևանի Ազատության պողոտայի սկզբնամասում նոր բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցմանը: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 10 մլն դոլար, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել 220 աշխատատեղ: Ծրագրի իրականացման հետ կապված խնդիրն առնչվում է կառուցապատվող տարածքում պատմամշակութային ջրանցքի առկայությանը:

Հարցի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:Լսելով պատասխանատուների ներկայացրած պարզաբանումները՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է 10-օրյա ժամկետում ներդրողին ներկայացնել պատմամշակութային ջրանցքի պահպանության հետ կապված բոլոր պահանաջներն ու չափորոշիչները, ինչպես նաև կառավարության նախկին որոշումներից մեկում կատարել փոփոխություններ, որոնք միտված կլինեն

քաղաքաշինական ծրագրերի դյուրացմանը: «Տնտեսվարողը պետք է ստանա հարցի պատասխանը, թե ինչն է պետք պահպանել և ինչպես»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Հաջորդ ներդրումային ծրագիրը վերաբերել է Արարատի մարզի Լուսառատ համայնքում զբոսաշրջային-մշակութային համալրիրի կառուցմանը: Ծրագիրը գնահատվում է 14 մլն դոլար, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել 50 մշտական և 500 ժամանակավոր աշխատատեղ: Ներդրողը տեղեկացրել է, որ համալիրում նախատեսում է կառուցել գինեգործարան, գինետուն, պրոֆեսիոնալ բեմահարթակ՝ ժամանակակից տեխնիկական միջոցներով, պատկերասրահ: Ծրագրի իրականացման հետ կապված խնդիրն այն է, որ համալիրը նախատեսվում է կառուցել Հին Արտաշատի տարածքում:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել՝ արդյոք նշված տարածքում առկա է հնագիտական նյութ, թե՝ ոչ: Ավետսիյանի խոսքով՝ ուսումնասիրությունների համար անհրաժեշտ է առնվազն երկու ամիս ժամանակ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Հին Արտաշատի տարածքում, որտեղ առկա է հնագիտական նյութ, նման ծրագրի իրականացումը: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է տնտեսվարողի ֆինանսավորմամբ առաջիկայում սկսել պեղումների գործընթացը և եթե պարզվի, որ տարածքում առկա է հնագիտական նյութ, ապա մարզպետարանը կառաջարկի ներդրումային ծրագիրն իրականացնելու այլ տարածք՝ նույն համայնքում: Ներդրողը համաձայնել է առաջարկին և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել հնագիտական աշխատանքային խմբի հետ:

Հաջորդ ներդրումային ծրագիրը վերաբերել է Երևանի մանկական երկաթուղու այգու արդիականացմանը: Ծրագիրը գնահատվում է 160 մլն դոլար, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել այգու միջազգային չափանիշներին համապատասխան վերակառուցում: Նախագիծը քննարկվել է Երևանի քաղաքապետարանում: Դրա նախնական տարբերակի հետ կապված եղել են առարկություններ:

Լսելով ներդրողի և Երևանի քաղաքապետի դիտարկումները՝ վարչապետի պաշտոնակատարն առաջարկել է շարունակել ծրագրի բարելավման ուղղությամբ աշխատանքները և մշակել փոխադարձ ընդունելի նախագիծ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այգին պետք է պահպանի իր նշանակությունը՝ բարելավելով ենթակառուցվածքներն ու տեղի բնապահպանական վիճակը:

Հաջորդիվ ներկայացվել է «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագիրը, որով նախատեսվում է իրականացնել 32 մլն դոլարի ներդրում, ստեղծել 400-ից ավելի նոր աշխատատեղ: Ծրագիրն ուղղված է Հին Խնձորեսկ և Հին Գորիս տեղանքների պատմամշակութային արժեքների վերականագնմանն ու պահպանմանը: Տնտեսվարողը նշել է, որ ծրագրի առաջընթացին խոչընդոտում է համապատասխան տարածքներում ապօրինի կառույցների առկայությունը:

Խնդրի վերաբերյալ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ևս ներկայացրել են անհրաժեշտ պարզաբանումներ: Վարչապետի պաշտոնակատարն անթույլատրելի է համարել ապօրինի կառույցների պատճառով ներդրումային ծրագրի իրականացմանը խոչընդոտելը և ընդգծել, որ կառավարությունը խնդրին կտա համապատասխան լուծում:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Արագած լեռան վրա լեռնադահուկային համալիրի կառուցմանը, Կապանում միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցային համալիրի հիմնմանը, Սատանի կամուրջին հարակից տարածքում զբոսաշրջային ենակառուցվածքների զարգացմանը, Երևանում չեխական «Գրանդ Բոհեմիա» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցմանը, ինչպես նաև արդյունաբերության ու էներգետիկայի ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

Վարչապետի պաշտոնակատարը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ և ընդգծել, որ ներդրումային դաշտի բարելավման, ներդրումների խթանման ու ներգրավման հարցը կառավարության առաջնահերթություններից մեկն է և բոլոր ներդրողների հետ աշխատանքը կրելու է մշտական բնույթ:

դիտվել է 147 անգամ
Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan