Նիքաբով կինը մտել է զուգարան, որտեղից, սակայն, տղամարդ է դուրս եկել. կորոնավիրուսով վարակված ինդոնեզացին կին է ձևացել, որպեսզի կարողանա ինքնաթիռ նստել
Ինդոնեզացի տղամարդուն ձերբակալում է սպառնում այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա, կորոնավիրուսով վարակված լինելով հանդերձ, կերպարականափոխվել է և իրեն ներկայացրել կինը, որպեսզի կարողանա ինքնաթիռ նստել:
Ինչպես նշում է news.fr-24.com կայքը, տղամարդու կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել, մինչդեռ նրա կնոջ թեստի պատասխանը բացասական է եղել: Ուստի նա որոշել է ինքնաթիռով Ջակարտայից Տերնատե հասնելու համար իրեն իր կնոջ տեղը դնել: Տղամարդը հագել է կնոջ նիքաբը, որը ոտքից մինչև գլուխ ծածկել է նրան: Բացի այդ, նա օգտագործել է կնոջ անձը հաստատող փաստաթուղթն ու ՊՇՌ թեստի արդյունքները:
Իրավախախտին ձերբակալել են այն բանից հետո, երբ բորտուղեկցորդուհին նկատել է, որ նիքաբով «կնոջ» փոխարեն, որը զուգարան է մտել, դուրս է եկել սովորական հագուստով մի տղամարդ:
Տերնատե հասնելուն պես, բորտուղեկցորդուհին կապվել է տեղի օդանավակայանի արտակարգ իրավիճակների ծառայության հետ և պահանջել տարհանել տղամարդուն: Ներկայում իրավախախտը գտնվում է տնային կալանքի տակ: