Փարիզում հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի վարչապետի նստավայրի մոտակայքում
Փարիզի 7-րդ թաղամասում ՝ Ֆրանսիայի վարչապետի նստավայրի՝ Մատինյոնյան պալատի մոտ hրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով France Bleu պորտալին:
Հրդեհը բռնկվել է վերանորոգվող շենքում, որը գտնվում է Մատինյոնյան պալատի մոտակայքում: Թերթը նշում է, որ կրակը չի տարածվել կառավարության ղեկավարի նստավայրի վրա:
Հրշեջ-փրկարարները ժամանել են արտակարգ դեպքի վայր 10.00-ից հետո (Երևանի ժամանակով 12.00-ից): Հրշեջները կոչ են անում խուսափել հրդեհի բռնկման վայրից: