Բելառուսի մի շարք շրջաններում ուժեղ շոգից հետո հորդառատ անձրևներ են
Բելառուսի մի շարք շրջաններում ուժեղ շոգից հետո հորդառատ անձրևներ են. մեկ մարդ մահացել է, կան տուժածներ:
Ինչպես հայտնում է ТАСС-ը, հղում անելով երկրի առողջապահության նախարարության հաղորդագրությանը, Մինսկի շրջանում գտնվող լճերից մեկի մոտակայքում կայծակի հարվածից մի քանի մարդ է տուժել, մեկ աղջիկ մահացել է:
Մյուս տուժածները հոսպիտալացվել են. նրանց վիճակը ծանր է գնահատվում, բժիշկները պայքարում են վերջինների կյանքի համար:
Բելառուսում հորդառատ անձրևների պատճառով մայրաքաղաք Մինսկի փողոցները հեղեղվել են, մի շարք հատվածներում խաթարվել է երթևեկությունը: