Ոստիկանական զորքերն անհիմն կերպով բերման են ենթարկել դաշնակցական երիտասարդներին․ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն (տեսանյութեր)
Ինչպես քիչ առաջ նշեցինք, այսօր Կառավարության մոտից 16 անձ է բերման ենթարկվել:
Հաղորդել էինք նաև, որ նրանց թվում էր Գեղամ Նազարյանը:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն է տարածել միջադեպի վերաբերյալ․
«Ոստիկանները առանց պատշաճ բացատրության սահմանափակում են քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը։
Այսօր առավոտյան ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և Հայասատանի Երիտասարդական միությունը նախատեսում էին իրականացնել խաղաղ իրազեկման ակցիա կառավարության շենքի առջև, սակայն մեծ քանակությամբ կուտակված ոստիկանական զորքերը անհիմն կերպով բերման են ենթարկել երիտասարդներին, այդ թվում ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանին, ուսանողական միության անդամներ Գառնիկ Մելքումյանին, Վարդան Գալստյանին։
ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ քայլելու Երևանի փողոցներում»։