ՀԱՀ-ում սպիտակների գերիշխանության անկումից հետո խոշորագույն անկարգություններն են. հազարավոր մարդիկ թալանում են խանութներ ու բանկոմատներ. կա 72 զոհ (լուսանկարներ)
Անցյալ շաբաթ Հարավաֆրիկյան Հանրապետությունում սկսվել են անկարգություններ, ջարդեր և կողոպուտներ՝ ամենամեծը սպիտակների գերիշխանության անկումից հետո: Այս մասին գրում է meduza.io կայքը:
Խռովությունների առիթ է դարձել երկրի նախկին նախագահ Ջեյկոբ Զումայի ձերբակալությունը, սակայն ցուցարարների խռովության պատճառներից են երկրում աճող աղքատությունն ու ներկայիս կառավարությունից դժգոհությունն է:
Խռովությունների ընթացքում արդեն զոհվել է 72 մարդ:
Մինչ այժմ խռովությունները տարածվում են ՀԱՀ-ի 9 նահանգներից 2-ում՝ Գաուտենգում, որտեղ գտնվում է երկրի ամենամեծ քաղաք և տնտեսական կենտրոն Յոհանեսբուրգը, և Քուազուլու-Նատալում, որտեղ ծնվել է Զուման, և որտեղ գտնվում է մեկ այլ մեծ քաղաք` Դուրբանը:
Բողոքի ակցիայի մասնակիցները փակում են ճանապարհներ, հրկիզում են շենքեր, թալանում խանութներ, պահեստներ և բանկոմատներ: Տուժած տարածքներում փակվել են կորոնավիրուսի պատվաստումների կետերը, իսկ ոստիկանությունը գործնականում դադարեցրել է զանգերի ընդունումը:
ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ներկայիս անկարգություններն անվանել է ամենախոշորներից մեկը 1994 թվականին սպիտակների ռեժիմի փլուզումից ի վեր: «Ոչ մի դժգոհություն կամ քաղաքական պատճառ չի կարող արդարացնել բռնությունն ու ոչնչացումը»,-ասել է նախագահը:
Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: