Երևան, 08.Մայիս.2024, 00:00 |
Կստեղծվի դատավորների գնահատման անկախ մարմին․ ... Մայիսի 13-ից դադարում եմ լինել «Էրեբունի» պատ... Համակարգչային հափշտակությամբ պատճառվել է ավել... Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք․... Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խ... Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան... Տեսնում եմ բարոյական զարթոնք, այն ինձ շատ ուր... Համացանցում քննարկում են չափազանց շատ նիհարած... Ուղիղ միացում՝ Աբովյանից Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել ... Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է... Լոնդոնն արտաքսում Է ՌԴ դեսպանատան ռազմական կց... Ներկայացվել է «Եվրատեսիլ»-ում «Լադանիվա» խմբի... ԵԱՏՄ ղեկավարները պայմանավորվել են հաջորդ հանդ... ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացո... Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել Այս պահին Աբովյան քաղաքում (տեսանյութ) Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հա... Մեր համագործակցությունը պետք է գործի ի շահ մե... Այս պահին դեպի Երևան երթի մասնակիցները շարժվո... Բոլորս պետք է դեմ դուրս գանք Տավուշում միակող... Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպ... «Վրացական երազանքը» կձևավորի իրավիճակը ապակայ... Երևան-Սևան մայրուղին այս պահին (տեսանյութ) Երիտասարդները հոգնել են, 5 տարի է՝ կեղծիքի մե... Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայա... Նավուր-Ճամբարակ ճանապարհին մեքենաներ են բախվե... Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ ի... Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «NVIDIA... ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակ... Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձա... «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստոր... Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խ... Արտգործնախարարությունն ամփոփել է Արարատ Միրզո... Արենիում նոր դպրոց կկառուցվի, Կապանում՝ «ՔՈԱՖ... Օրհնվեք դուք, երեխեք ջան, հուսով եմ՝ վաղը մյո... Իմ մանկության Շուշիում ես իմ ապագա երեխաների ... Տեսահոլովակի պրեմիերա. Hayat Project՝ «Վերջին... Հովհաննես Ազոյանը զայրացել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին մասնագիտական ուսու... Վիրահայոց թեմն իր զորակցությունն է հայտնում «... Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում Ռ... Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսակա... Հարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանո... Արմավիրում «BMW»-ն գլորվել է ձորը. կան վիրավո... Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆ... Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցում... ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում ... Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությ... Հասնում ենք Աբովյան․ «Շիրակը հանուն Հայրենիքի... Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում... Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպում... Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյ... Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի լավագույն հիթ... Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշ... Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց ա... Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել․ Բագրատ ... «Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել ար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ 17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել... Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին... ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելո... Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ար... Խոսել չգիտեք, չխոսել էլ չգիտե՞ք. Բագրատ սրբազ... Հրդեհ՝ Աբովյան փողոցում Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել... Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի ... «Երևի շորերս էին կարմիր, այդ գույնը իրենք չեն... ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և ա... Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել... Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացի... Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և ... Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից ... Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորան... Բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարու... Հանուն հայրենիքի երթն այսօր կհասնի Աբովյան քա... Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռա... Հրաձգության միջազգային ֆեդերացիայի ներկայացու... Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ե... Իսրայելի բանակը Ռաֆահում իրականացնում է ոչ թե... Գյումրիից դեպի Աբովյան երթին միանում են նաև Ա... «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիս... Բուժաշխատողների համար սահմանվել է դասընթացներ... Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է... Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն ... Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը մայիսի 9-ի... Էջմիածնում մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջ... Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտա... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չ... Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետո... Գյումրիից մեկնարկեց երթը դեպի Աբովյան․ Ուղիղ Նավթի գները նվազել են Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ռուբեն Ռուբինյանը ՀՀ ԱԳՆ պատվիրակության կազմի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտո... Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ո...

Հեքիաթ մեծահասակների համար. Աղջիկն ու ջութակը

Աղջիկն ու ջութակը
Հեքիաթ մեծահասակների համար

 

Այդ առավոտ շատ ցուրտ էր: Արևը վախից կծկվել ու սառել էր երկնքում: Գորշ թուխպերը աջ ու ձախ մտրակում էին իրենց ամպ-ձիերը, ու քամուց հալածվում էին ծառերից թափվող վերջին տերևները:

 

Մեծահասակները ասում էին, որ շուտով նոյեմբերը հրաժեշտ է տալու մեզ, և կասկածում էին, որ շուտով ձյուն է գալու: Մեծահասակները մշտապես անցնում են նույն կասկածների միջով, նրանք վախենում են խենթանալ, թեպետ ի սկզբանե քիչ թե շատ խենթ են, նրանք վախենում են կորցնել իրենց ծանոթ սահմանները, թեպետ այն, ինչ կարող են անել, միայն հետևելն է և ոչինչ' փոխելը: «Մենք այնպիսին ենք, ինչպիսին որ կանք, ընդունեք մեզ այսպես», - ասում են նրանք ու խաղաղվում' չկռահելով, որ դադարել են Տեսնել….

 

Արդեն մեկ ամիս էր, որ դեպի նորաոճ, բազալտե սև հսկա որովայնները դուրս ցցած առանձնատները տանող փողոցի անկյունադարձում լսվում էին անօթևան ու ցրտահար ջութակի նվաղկոտ մեղեդիները:

 

Մարդիկ անցնում էին անտարբեր ասես ոչինչ չնկատելով, իսկ անտուն հնչյունները թափառում էին' ջերմություն որոնելով նրանց հոգիներում… այս առավոտը նույնպես նման էր մյուս առավոտներին' գորշ ու անտարբեր, անողոք ու հյուծված… այո՛, միշտ է այդպես, մեզանից յուրաքանչյուրը ծնվում է թեթև ու թևավոր, սակայն ժամանակի ընթացքում կորցնում ենք մեր թևերը ու կառչում ենք հողից….

 

Նվագողը փոքրիկ աղջիկ էր՝ բոկոտն ու կիսամերկ, սովից ու ցրտից ուռած մատներով: Նա տարուբերում էր աղեղը ջութակի լարերին, ու ջութակն էլի նույն խռպոտ հնչյուններն էր արձակում' թոքախտավոր ու մոլոր:

 

Ոտքերի առջև դրված տուփը հսկա օվկիանոսում տարուբերվող նավակ էր հիշեցնում, որն անզորությունից չէր կարողանում շարժել վերջույթները:

 

Ոտքերն ուռել էին ու կապտել. աղջիկը ոչինչ չէր որոնում. ոչ կարեկցանք, ոչ օգնություն, ոչ գութ: Միակ բանը, որ կարող էր սփոփել նրան' ջութակն էր, թեպետ հայտնվում էին նաև ինչ-որ տեսիլներ անցյալից, այն ժամանակներից, երբ մայրը դեռ չէր մահացել, երբ ամեն երեկո, հավաքվելով ընթրիքի սեղանի շուրջը, սպասում էին հայրիկի վերադարձին, ու թեպետ երկաթե սառը շարժական տնակում էին, բայց մայրը գտնում էր ջերմացնող բառեր … Հիշեց վերջին եղևնին, որ այդպես էլ մնաց չզարդարված, հիշեց վերջին աղոթքը, որ մայրն էր սովորեցրել, ու մրմնջաց այն' ցրիվ, ընդհատ բառերով…. Հիշեց, որ մի քանի օր առաջ այստեղ' նույն փակ շերտավարագույրներով տների անկյունում, իր հետ էին եղբայրն ու հայրը…

 

Այդպիսին ենք մենք. հիշում ենք այն ակնթարթները միայն, որ մեզ ուրախություն են պարգևել, հիշում ենք, հիշում, հիշում… Սակայն մեր ու աշխարհի միջև մշտապես աշխարհի պատկերն է, ու քանի որ աշխարհը չի տրվում մեզ ոչ մի կերպ, այդ պատճառով մի քայլ հետ ենք մնում, ու մեր ուղեկիցը դառնում է հիշողությունը, մեն-միակ հիշողությունը… Ու երբ ավարտվում է մեր ու աշխարհի երկխոսությունը, ավերվում է աշխարհը, ու հայտնաբերում ենք մեզ անծանոթ սահմաններ, որոնք կարծես թաքնվել էին մեր բառերի իմաստներում…

 

Աղջիկը շարունակում էր նվագել. միայն ինքն էր ու ջութակը' վշտահար ու տխուր: Նա նվագում էր, նվագում, նվագում, կարծես հավատում էր, որ մեզ շրջապատող աշխարհն ինքը հավերժությունն է…

 

Երեկոյան դեմ ցուրտն ավելի սաստկացավ: Երեկոյան դեմ ցուրտը թրատում էր նրա մարմինը, երբ զգաց, որ թմրել է, ու ցրիվ մտքերն այլևս չկան: Ճգնում էր ըմբռնել' որտեղ է, թեև այլևս անկարող էր շարժել ձեռքերն ու ոտքերը:

 

… Երազ տեսավ, ու երազում թիթեռնաթև մի շշուկ արթնացրեց նրան, ու մոգական մի ուժ ստիպեց կանգնել, ստիպեց վերցնել ջութակն ու նվագել կրկին: Աղեղը հասավ ցրտահար լարերին, ու մեղեդին պոկեց արմատները ջութակից, պոկեց ուժգին ու դարձավ թիթեռ, ու թիթեռը յոթ գույն ուներ, ու մեղեդին բռնկվեց յոթ գույներով, ու թիթեռն իր յոթ գույներով ջերմացրեց աղջկան, ու յոթնաթերթ զգեստ կարեց նրա համար ու յոթնաթել մետաքսե մաշիկներ հագցրեց նրան ու պարուրեց նրան իր ծիածանով ու տարավ իրենց ամպ-ձիերը մտրակող թուխպերից էլ այն կողմ, յոթ սարերից ու յոթ ձորերից էլ այն կողմ, դեպի տիեզերք, ուր զանգակածաղիկների նուրբ առէջներից ծնվում են միայն աստղերի ու մանուկների հոգիները:

 

Այդ երեկո տիեզերքում վառվեց թիթեռնագույն մի աստղ, այդ երեկո թիթեռնագույն աստղը դարձավ աղջկա տունը: Նրա հոգին դադարեց այլևս թափառել ջութակից պոկված մեղեդու հետ ու ջերմություն որոնել մարդկանց անապատում:

 

Այդ երեկո նոյեմբերը չէր ուզում օրացույցից պոկել վերջին թերթիկը:

 


Նաիրա Համբարձումյան Ֆեյսբուք

դիտվել է 18081 անգամ
Կստեղծվի դատավորների գնահատման անկախ մարմին․ ... Մայիսի 13-ից դադարում եմ լինել «Էրեբունի» պատ... Համակարգչային հափշտակությամբ պատճառվել է ավել... Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք․... Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խ... Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան... Տեսնում եմ բարոյական զարթոնք, այն ինձ շատ ուր... Համացանցում քննարկում են չափազանց շատ նիհարած... Ուղիղ միացում՝ Աբովյանից Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել ... Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է... Լոնդոնն արտաքսում Է ՌԴ դեսպանատան ռազմական կց... Ներկայացվել է «Եվրատեսիլ»-ում «Լադանիվա» խմբի... ԵԱՏՄ ղեկավարները պայմանավորվել են հաջորդ հանդ... ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացո... Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել Այս պահին Աբովյան քաղաքում (տեսանյութ) Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հա... Մեր համագործակցությունը պետք է գործի ի շահ մե... Այս պահին դեպի Երևան երթի մասնակիցները շարժվո... Բոլորս պետք է դեմ դուրս գանք Տավուշում միակող... Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպ... «Վրացական երազանքը» կձևավորի իրավիճակը ապակայ... Երևան-Սևան մայրուղին այս պահին (տեսանյութ) Երիտասարդները հոգնել են, 5 տարի է՝ կեղծիքի մե... Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայա... Նավուր-Ճամբարակ ճանապարհին մեքենաներ են բախվե... Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ ի... Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «NVIDIA... ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակ... Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձա... «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստոր... Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խ... Արտգործնախարարությունն ամփոփել է Արարատ Միրզո... Արենիում նոր դպրոց կկառուցվի, Կապանում՝ «ՔՈԱՖ... Օրհնվեք դուք, երեխեք ջան, հուսով եմ՝ վաղը մյո... Իմ մանկության Շուշիում ես իմ ապագա երեխաների ... Տեսահոլովակի պրեմիերա. Hayat Project՝ «Վերջին... Հովհաննես Ազոյանը զայրացել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին մասնագիտական ուսու... Վիրահայոց թեմն իր զորակցությունն է հայտնում «... Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում Ռ... Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսակա... Հարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանո... Արմավիրում «BMW»-ն գլորվել է ձորը. կան վիրավո... Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆ... Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցում... ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում ... Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությ... Հասնում ենք Աբովյան․ «Շիրակը հանուն Հայրենիքի... Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում... Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպում... Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյ... Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի լավագույն հիթ... Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշ... Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց ա... Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել․ Բագրատ ... «Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել ար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ 17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել... Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին... ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելո... Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ար... Խոսել չգիտեք, չխոսել էլ չգիտե՞ք. Բագրատ սրբազ... Հրդեհ՝ Աբովյան փողոցում Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել... Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի ... «Երևի շորերս էին կարմիր, այդ գույնը իրենք չեն... ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և ա... Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել... Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացի... Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և ... Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից ... Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորան... Բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարու... Հանուն հայրենիքի երթն այսօր կհասնի Աբովյան քա... Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռա... Հրաձգության միջազգային ֆեդերացիայի ներկայացու... Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ե... Իսրայելի բանակը Ռաֆահում իրականացնում է ոչ թե... Գյումրիից դեպի Աբովյան երթին միանում են նաև Ա... «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիս... Բուժաշխատողների համար սահմանվել է դասընթացներ... Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է... Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն ... Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը մայիսի 9-ի... Էջմիածնում մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջ... Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտա... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չ... Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետո... Գյումրիից մեկնարկեց երթը դեպի Աբովյան․ Ուղիղ Նավթի գները նվազել են Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ռուբեն Ռուբինյանը ՀՀ ԱԳՆ պատվիրակության կազմի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտո... Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ո...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan