Ադրբեջանի կողմից հայտարարված «դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է, ադրբեջանական հանրության համար. ՊՆ խոսնակ
Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է, ադրբեջանական հանրության համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Դա լիովին ապատեղեկատվություն է։ ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում։
Դեռ ավելին.
Հայկական կողմը այս ամենով դեռ զսպվածություն է դրսեւորում»,-նշել է նա: