Գործում են հատուկ կրիմինալ խմբավորումներ. Հայկ Մարությանը՝ կրպակներ տեղադրելու մասին (տեսանյութ)
2019 թվականի փետրվարին՝ որպես քաղաքապետ իմ գալուց 2-3 ամիս անց մշակված նախագիծը ուղարկվել է ՀՀ կառավարություն: Այս մասին այսօր Երևանու ավագանու նիստի ժամանակ ասաց Հայկ Մարությանը:
«Պետք է փոփոխություն ունենար, որ համայնքային և պետական հողի վրա այսուհետ ոչ մի ինքնակամ շինություն չի օրինականացվելու, և սա հստակ մի նախագիծ էր, որը ուղղակի կանգնեցնելու էր ապօրինի շինարարությունը, բայց որոշումը չի ընդունվել»,- ասաց Հայկ Մարությանը:
Նա նաև անդրադարձավ կրպակների տեղադրմանը և նշեց, որ ոստիկաններից ներկա են եղել նման կրպակի տեղադրմանը, մասնակցել է 40-50 մարդ:
«Գործում են հատուկ կրիմինալ խմբավորումներ, որոնք սխեմաներով են գործում և այդ սխեմաներում կան մարդիկ, որոնք բոլոր օղակներով աշխատում են»,- նշեց նա: