Չինացիները հայտնվել են հունական «ոսկե վիզայի» համար դիմողների առաջին հորիզոնականում
Հունաստանում «ոսկե վիզայի» ներդրման պահից ի վեր կացության 5-ամյա թույլտվություն ստացող յուրաքանչյուր 7 անձանցից 5-ը չինացիներ են (71%), հայտնում է Greek City Times թերթը՝ հղում տալով երկրի Միգրացիոն քաղաքականության նախարարության վերջին տվյալներին։
Երկրորդ տեղում, որքան էլ անսպասելի է, Թուրքիայի քաղաքացիներն են, ինչը կազմում է 6,2 տոկոսը, երրորդ տեղում՝ ռուսները ՝ 5,5 տոկոսով։
«Ոսկե վիզա» ստանալու համար Եվրոպական միության անդամ չհանդիսացող պետության քաղաքացին պետք է նվազագույնը 250 հազար եվրոյի ներդրում անի Հունաստանի անշարժ գույքի ոլորտում կամ ավելի շատ՝ այլ ակտիվներում։