Դատավոր Մանվել Շահվերդյանին առևանգել ու պահում էին ԱԱԾ-ում. 168.am
Դեռևս երեկ ժամը 20:00-ին պետք է հրապարակվեր բժիշկ Արմեն Չարչյանի վերաբերյալ դատարանի որոշումը, որով պաշտպանական կողմը վիճարկում էր նրա ձերբակալության իրավաչափությունը։
Վերջինիս պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը գրել էին, որ իրենց ժամ չի ասվել` երբ կկայանա որոշման հարցով հրապարակման դատական հետաձգված նիստը։
168.am-ի տեղեկություններով, պարզվել է, 19:30-ի կողմերը դատավոր Մանվել Շահվերդյանին առևանգել են խորհրդակցական սենյակից ու տարել ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանի մոտ։
Նրանից պահանջվում էր իրավաչափ ճանաչել բժշկի ձերբակալության իրավաչափությունը, ինչը դատավորը կտրուկ մերժել է` ասելով, որ նման հիմքեր չկան։
Տեսնելով, որ չեն կարողանում ազդել դատավորի վրա, նրան փաստորեն պահում էին պատանդի կարգավիճակում, որպեսզի թողնեն առավոտյան, երբ արդեն կքննվի բժշկին կալանավորելու հարցը, որպեսզի վերջինս ազատության մեջ չլինի։
Փաստորեն ՀՀ-ում իսկապես աննախադեպ իրավիճակ է, որովհետև երբեք դեռևս խորհրդակցական սենյակից դատավոր չէր առևանգվել։
168.am-ի տեղեկություններով այդ ողջ գործընթացը կազմակերպվել ու ղեկավարվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից։
Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, թե՝ Արմեն Չարչյանն ազատ է արձակվել. նրան ձերբակալելու որոշման դեմ բողոքը դատավոր Շահվերդյանը բավարարել է