Կանադայում ապամոնտաժել են երկրի առաջին վարչապետ Ջոն Մաքդոնալդի արձանը
Ջոն Ա.Մաքդոնալդի արձանը հանվել է պատվանդանից Կանադայի Օնտարիո նահանգի Քինգսթոն քաղաքի կենտրոնից, հաղորդում է CTV News-ը:
Տասնյակ մարդիկ են հավաքվել քաղաքային այգում, որպեսզի ականատեսը լինեն՝ ինչպես են ապամոնտաժում Կանադայի առաջին վարչապետի արձանն իր հայրենի քաղաքում: Արձանը հեռացրել են ուրբաթ առավոտյան: Հավաքվածների շրջանում էին ինչպես արձանն ապամոնտաժելու կողմնակիցներն, այնպես էլ ընդդիմադիրները:
Այս շաբաթ Քինգսթոնի քաղաքային խորհուրդը քվեարկել է այգուց արձանը չեղարկելու, որից հետո այն Քաթարաքի գերեզմանատանը տեղադրելու օգտին, որտեղ հուղարկավորված է Մաքդոնալդը:
Խորհուրդը քվեարկել է արձանն ապամոնտաժելու օգտին դպրոց-ինտերնատների կանադական համակարգը ձեւավորելու գործում Մաքդոնալդի դերակատարման համար. այդ դպրոցներում տեղավորում էին երեխաներին ընտանիքներից, որոնք արմատական ժողովուրդների ներկայացուցիչների էին: