Լևոն Քոչարյանը՝ ընտրություններից հետո հնարավոր բախումների մասին
Ունեցանք շատ լավ քարոզարշավ։ Հույս ունեմ, որ մաքսիմալ ձայներ կտանենք ու ի վիճակի կլինենք ձևավորել կառավարություն, այնուհետև նաև զբաղվենք մեր երկրի օրհասական խնդիրներով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Անդրադառնալով ընտրություններից հետո հնարավոր քաղաքացիական բախումներին, Լևոն Քոչարյանն ասաց, որ չպետք է տրվեն այն ամենին, ինչին պատրաստ է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ինչ արդեն նախանշել է։
«Կարծում եմ՝ պետք է ամեն ինչ անենք, որ չլինեն բախումներ։ Հույս ունեմ, որ ամեն ինչ հանգիստ կլինի»,-նշեց Լևոն Քոչարյանը։
Հարցին՝ եթե ընտրություններն այլ ելք ունենան և ՔՊ-ն հաղթի, կգնա՞ն հետընտրական գործընթացների, Լևոն Քոչարյանը հորդորեց ենթադրություններով չխոսել և սպասել ընտրությունների ընթացքին և արդյունքներին։
Անդրադառնալով համացանցում տարածված ձայնագրությանը, որում «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանն իր աշխատակիցներին պարտադրում է անպայման մասնակցել ընտրություններին, Լևոն Քոչարյանն ասաց, որ այդ նորությանը ծանոթացել է իրենց շտաբի հայտարարությունից, իսկ բուն ձայնագրությունը չի լսել.
«Կարծում եմ՝ շտաբը հայտարարություն արել է, ավելացնելու բան չունեմ։ Ձայնագրությունը չեմ լսել»։