Airbnb-ը 7 միլիոն դոլար փոխհատուցում կվճարի զբոսաշրջիկին՝ վարձակալած բնակարանում նրան բռնաբարելուց հետո
Airbnb-ը 7 միլիոն դոլար փոխհատուցում կվճարի զբոսաշրջիկին այն բանից հետո, երբ նրան բռնաբարել են Մանհեթենում վարձակալած բնակարանում:
Ըստ Bloomberg-ի՝ նախկինում չհայտարարված հանցագործության համար վճարված ապշեցուցիչ գումարը տարեկան 50 միլիոն դոլար այն փոխհատուցման ընդամենը մի մասն է, որը ընկերությունը ծախսում է հյուրերի վեճերի կարգավորման և հյուրընկալող տանտերերի վնասները փոխհատուցելու համար:
Մանհեթենում ենթադրյալ բռնաբարությունը տեղի է ունեցել 2016-ին այն բանից հետո, երբ 29-ամյա ավստրալացի տուժածը և նրա մի քանի ընկերները վարձակալել են առաջին հարկի բնակարանը 37-րդ Արևմտյան փողոցում՝ Թայմս Սքուերից մի քանի թաղամաս դեպի հարավ:
Երբ կեսգիշերից անմիջապես հետո տուժածը վերադարձել է բարից առանց ընկերների, կասկածյալը՝ 24-ամյա Ջունիոր Լին, թաքնված է եղել լոգարանում, հաղորդում է Bloomberg-ը: Նա մեղադրվում է խոհանոցային դանակի սպառնալիքներով աղջկան բռնաբարելու մեջ:
Երբ ոստիկանությունը բերման է ենթարկել Լիին, նրա պայուսակում գտել են բնակարանի բանալիները, ինչպես նաեւ դանակը եւ կնոջ ականջօղերից մեկը:
Նրան բռնաբարության մեղադրանք է ներկայացվել, ինչի համար ցմահ ազատազրկում է սպառնում։ Լին իրեն մեղավոր չի ճանաչել և կալանավորված է։