Երևան, 27.Ապրիլ.2024, 00:00 |
Հատուկ զբոսայգիներ՝ շների համար Տեղափոխության դեպքում «Ռեալը» Մբապեին կարգելի... Շվեյցարիայի խորհրդարանը քվեարկել է Ուկրաինայի... Պայմանագրային 20 զինծառայողներ այցելել են ճան... Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ե... «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա...

Պետությունը մի օր կհասկանա, որ չինովնիկը, անգամ առողջապահության նախարարը, մասնագիտական որոշումների համար անհրաժեշտ գիտելիք չունի․ նույնիսկ կառավարչական գիտելիքներն են մեծ հարցականի տակ․ մասնագետներ

Բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը և բժիշկ-վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը հոդված են հրապարակել, որում անդրադարձել են բժշկական մասնագիտական ասոցիացիաների դերի բարձրացմանը եվ նրանց ավելի մեծ կարգավորիչ գործառույթներ շնորհելուն․

«Բժշկության , որպես առանձին գիտություն և ոլորտ, զարգացմանը զուգահեռ բժշկությամբ զբաղվող մարդիկ՝ հասկանալով իրենց առաքելության կարևորությունը և ձգտելով որոշակիորեն կարգավորել բժշկությամբ զբաղվել ցանկացողների գործունեությունը, սկսեցին հիմնել բժշկագիտական դպրոցներ, կենտրոններ, որոնց անդամակցելը ամրագրվում էր երդումով, խոստումով կամ ոսկով: Բժիշկները սկսեցին հասկանալ , որ ճիշտ կլինի, եթե իրենց գործունեության մասով որոշումների կայացումը իրականացնեն իրենք: Այսպես հիմք էր դրվում առաջին բժշկական մասնագիտական միավորումների:

1734 թվականին այն ժամանակվա ամենաառաջադեմ բժշկություն ունեցող երկրներից մեկի՝ Շոտլանդիայի, իսկ ավելի ստույգ` Էդինբուրդի համալսարանի բժշկական դպրոցի մի քանի սաներ որոշում են գնալ անատոմիկում և մի քիչ անատոմիա պարապել դիակների վրա: Արդեն անատոմիկում պարզվում է, որ այդ օրը միայն մեկ դիակ կա այնտեղ, և ուսանողները չեն կարողանում որոշել, թե ով պետք է առաջինը հերձումն անի: Բանը գրեթե հասնում է վեճի, և նրանք որոշում են ստեղծել մի միություն, որը կկարգավորի այդ և բազմաթիվ այլ հարցեր, որոնք առաջանում էին համալսարանում: 1737 թվականին նրանք ստեղծում են «Բժշկական Միությունը» , որը թագավորական գրանցում է ստանում 1778–ին: Այսպես ստեղծվում է Մեծ Բրիտանիայի «Թագավորական բժշկական միությունը»(Royal medical society), որը ամենահինն է համարվում` , չնայած, որ այդ տիտղոսը երբեմն վիճարկում է Լոնդոնում հիմնադրված «Դեղագործների միությունը»( Society of Apothecaries )` պնդելով, որ նրանք հիմնադրվել են 1617-ին:

Բժշկագիտության զարգացման համաշխարհային փորձը ցույց է տալիս , որ կայուն զարգացող և լավ կարգավորվող համակարգ ունեն այն երկրները, որոնք ունեն ուժեղ բժշկական մասնագիտական ասոցիացիաներ, որոնց պետությունը պատվիրակել է բավականին կարևոր կարգավորիչ գործառույթներ: Կան երկրներ,օրինակ ԱՄՆ-ն, որտեղ առողջապահության բնագավառի գրեթե ողջ կարգավորումը վերապահված է մասնագիտական ասոցիացիաներին, և նրանք փայլուն կերպով իրականացնում են դա:

Մենք տարիներ շարունակ փորձում ենք կամ գոնե հայտարարում ենք, որ փորձում ենք կարևորել և ուժեղացնել մեր բժշկական մասնագիտական ասոցիացիաները, սակայն սայլը գրեթե չի շարժվել տեղից: Մենք մինչ օրս չունենք այդ ասոցիացիաների գործունեության օրենսդրական կարգավորում, և նրանք գրանցում են ստանում որպես սովորական ՀԿ-ներ: Պատկերացրեք, որ մեր երկրում կարող են ցանկացած 2-3 հոգի հավաքվել և ստեղծել մասնագիտական ասոցիացիա: Արդյունքում ունենք մոտ 18 ասոցիացիա միայն ստոմատոլոգիայում, գրեթե չկա բժշկական ուղղություն, որով չունենանք մեկից ավելի նմանատիպ կառույց: Ընդհանուր առմամբ դրանք ավելի քան 200-ն են, և նրանց բացարձակ մեծամասնությունը գոյություն ունի զուտ թղթի վրա:

Այս իրավիճակը արմատական փոփոխություններ է ուզում: Մենք պետք է առանձին օրենք ընդունենք բժշկական մասնագիտական ասոցիացիաների մասին, կարգավորենք անդամության հարցերը, սահմանենք չափանիշներ, տանք լիազորություններ: Իմ համոզմամբ Հայաստանում բժիշկը պետք է մասնագիտական գործունեության լուրջ դժվարություններ ունենա, եթե նա այս կամ այն ասոցիացիայի անդամ չէ , չի վճարում անդամավճար և ներդրում չունի համակարգի կայացման և ինքնակարգավորման գործում: Նաև պետք է այնպիսի միջավայր ստեղծենք, որ ձևականորեն հիմնադրված կամ ոչ բավարար ակտիվություն ունեցող ասոցիացիաները կա’մ փակվեն, կա’մ միավորվեն ու խոշորանան:

Պետությունը մի օր կհասկանա, որ պետական չինովնիկը՝, նույնիսկ եթե նա առողջապահության նախարարն է, զուտ մասնագիտական դաշտում կայացվող որոշումների համար անհրաժեշտ գիտելիքներ չունի: Նրանց մեծ մասի նույնիսկ ոլորտային և կառավարչական գիտելիքներն են մեծ հարցականի տակ : Եվ մի գեղեցիկ օր պետությունը կորոշի կառավարչական և կարգավորման որոշ գործառույթներ հանձնել ասոցիացիաներին: Այդ օրը անխուսափելիորեն գալու է, և այդ օրվան մեր ասոցիացիաները պետք է պատրաստ լինեն,. նրանք արդեն բավական հզորացած պետք է լինեն, որ կարողանան այդ բեռը տանել:

Իսկ ի՞նչ կարող են և պետք է իրականացնեն նրանք: Իմ կարծիքով մասնագիտական ասոցիացիաների գործունեության տիրույթում պետք է լինեն.

Բուժաշխատողների հաշվառման և ռեգիստրի վարման աշխատանքները։

Բուժաշխատողների աշխատանքային գործունեության թույլտվության կամ այդ թույլտվությունը հետ կանչելու գործառույթը՝ ներառյալ լիցենզավորում, հավաստագրում:

Շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումների իրականցումը, կրեդիտների շնորհումը և դրա նկատմամբ վերահսկողությունը։

Կլինիկական չափորոշիչների և գործելակարգերի մշակումն ու ներդրումը։

Առողջապահության բնագավառի մասնագիտությունների ցանկի մշակումը և թարմացումները։

Վերոնշյալ ցանկին համապատասխան մասնագետների որակավորման բնութագրերի մշակումը։

Հետբուհական կրթական ծրագրերի մշակմանը և իրականացման որակի նկատմամբ վերահսկողությանը անմիջական մասնակցություն։

Վեճերի արտադատարանական լուծում՝ ընդհուպ մինչև անկախ փորձաքննությունների իրականցում։

Բուժաշխատողների մասնագիտական ռիսկերի ապահովագրում։

Պետական պատվերով տրամադրվող բուժօգնության ծավալների, դրամական հատկացումների չափի որոշման և նորմատիվների սահմանման հարցում էական մասնակցություն և դերակատարում:

Ոլորտային բոլոր ռազմավարական փաստաթղթերի մշակմանը լիակատար մասնակցություն:

Սրանք լրջագույն գործառույթներ են, և մենք քայլ առ քայլ պետք է գնանք դրանք մասնագիտական ասոցիացիաներին պատվիրակելու ուղղությամբ: Երբ մենք կունենանք ուժեղ ասոցիացիաներ, կվերանա նախարարին կից գլխավոր մասնագետներ կամ խորհրդատուներ ունենալու անհրաժեշտությունը, բուժաշխատողները իրենց ավելի պաշտպանված կզգան, ոլորտային փաստաթղթերը չեն թվա օդից վերցված և իրագործման տեսանկյունից անհեռանկար: Մենք արդեն իսկ գնում ենք այդ ուղղությամբ, և ուրախությամբ պետք է նշեմ, որ ունենք մի քանի ուժեղ և կայացած մասնագիտական ասոցիացիաներ: Դրանք չեմ թվարկի, քանի որ բժիշկները շատ լավ գիտեն դրանց մասին: Իհարկե, նման ասոցիացիաները դեռ փոքրաքանակ են, դրանք պետք է շատանան, պետք է հզորանան և հարստանան: Միայն ֆինանսապես կայուն և պետության կողմից լուրջ աջակցություն ստացող ասոցիացիաները կկարողանան բեկում մտցնել մեր համակարգում:

Հարգանքով

Արմեն Չարչյան

Սամվել Սողոմոնյան»:

դիտվել է 168 անգամ
Հատուկ զբոսայգիներ՝ շների համար Տեղափոխության դեպքում «Ռեալը» Մբապեին կարգելի... Շվեյցարիայի խորհրդարանը քվեարկել է Ուկրաինայի... Պայմանագրային 20 զինծառայողներ այցելել են ճան... Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ե... «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan