Բաղդադի օդանավակայանը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից
Իրաքի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի վրա հարձակում է տեղի ունեցել, որ իրականացվել է 3 ԱԹՍ-ների միջոցով: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով INA գործակալությանը:
Ըստ իրաքյան անվտանգության գործակալությունների տարածած հաղորդագրության՝ անօդաչուներից մեկին հաջողվել է ոչնչացնել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաքում խոցվել են երկու անօդաչու թռչող սարքեր, որոնք փորձում էին հարձակվել Այն Ասադի ռազմաբազայի վրա: