Անցնող 3 տարում Երևանում ևս անտերություն է․ ցանկացած բանական մարդ հաճույք է ստանում ինչ-որ բան կառուցելիս, ստեղծելիս, այս իշխանությունը հաճույք է ստանում միայն քանդելիս․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Երեք տարի առաջ էյֆորիայի ազդեցության տակ երևանցին ընտրեց նաև քաղաքային իշխանություն․ նայեք՝ այդ իշխանությունն ինչ խոստումներ է տվել և անցնող երեք տարիների ընթացքում ինչ է արել։ Այս մասին «Հայաստան» դաշինքի՝ Երևանում կայացող հանրահավաքին հայտարարեց դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա հիշեցրեց՝ խոստացել էին լուծել տրանսպորտի, բազմաբնակարան շենքերի վերելակների հարցը, կառուցել մետրոյի նոր կայարան։
«Անցնող 3 տարվա մեջ Երևանում ևս անտերություն է։ Սա է այս իշխանության նկարագիրը։ Ցանկացած բանական մարդ հաճույք է ստանում ինչ-որ բան կառուցելիս, քարը քարին դնելիս, ինչ-որ բան ստեղծելիս, այս իշխանությունը հաճույք է ստանում միայն քանդելիս։ Այս իշխանությունը շատ մարդկանց տուն է քանդել և դրա համար պետք է պատասխան տա»,-ասաց նա։
Սաղաթելյանը նաև նշեց՝ իշխող խումբը հայտարարում է, թե դպրոցներ, մանկապարտեզներ է կառուցել, մինչդեռ չի հայտարարում, որ թշնամուն նվիրել է 107 դպրոց, 17 մանկապարտեզ։
Մանրամասները՝ տեսանյութում։