Մասկի «անզգույշ» թվիթը փլուզել է Bitcoin-ի փոխարժեքը
Bitcoin թվային արժույթի փոխարժեքը նվազել է ավելի քան հազար դոլարով այն բանից հետո, երբ միլիարդատեր Իլոն Մասկն արժույթի վերաբերյալ հումորային թվիթերյան գրառում է արել:
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն, թվային արժույթների Binance բորսայում դրա փոխանժեքը նվազել է 5,5%-ով` հասնելով 36,58 հազար դոլարի: Իսկ CoinMarketCap բորսայի տվյալներով` Bitcoin-ն էժանացել է 5,1%-ով:
Աղբյուրը մանրամասնում է, որ դրանից առաջ Մասկը Bitcoin-ի վերաբերյալ գրառում էր արել` կիրառելով կոտրված սրտի տեսքով էմոջի և Linkin Park խմբի In the End երգից մեջբերելով հետևյալ տողը. «Այսինքն, վերջիվերջո դա կարևոր չէ՞ր»:
Աղբյուրը նկատում է, որ Մասկի թեմատիկ թվիթները մշտապես ազդում են տվյալ թվային արժույթի փոխարժեքի վրա: