Երկրաբանական երևույթի և հողում ջրի տատանումների պատճառով Մեքսիկայում հսկայական ջրափոս է առաջացել (տեսանյութ, լուսանկարներ)
Մեքսիկայում 300 ֆտ լայնությամբ և 60 ֆտ խորությամբ ջրափոս է առաջացել, ինչի հետևանքով բնակիչները խուճապահար փախչում են տարածքից: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:
Ջրափոսը, որը գնալով մեծանում է և սպառնում է հարևանությամբ գտնվող տանը, առաջացել է շաբաթ օրը`Մեքսիկայի Պուեբլա նահանգի Մարիա Զակատեպեկ դաշտում:
Անդնդային ջրափոսը հարևանությամբ գտնվող տան բնակիչներին ստիպել է տարհանվել, մարդկանց խորհուրդ են տալիս հեռու մնալ դրանից:
Տան սեփականատերերից մեկը` Մագդալենա Սանչեսը պատմել է, որ մինչև ջրափոսի առաջանալը իրենք ձայն են լսել, որը նման է եղել կայծակի ձայնի:
Մեքսիկայի իշխանությունները նշում են, որ ջրափոսը առաջացել է երկրաբանական երևույթի և հողում ջրի պարունակության տատանումների պատճառով:
Այնուամենայնիվ, տեղի ակտիվիստները նշում են, որ երևույթը տարածաշրջանում ջրի գերօգտագործման հետևանք է:
Որոշ աղբյուրներ էլ նշում են, որ այստեղ ժամանակին լճակ է եղել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: