Վրաստանում «Նամախվանի» ՀԷԿ-ի կառուցման հակառակորդները փորձել են կանխել շինարարական սարքավորումների տեղաշարժը
Վրաստանում «Նամախվանի» հիդրոէլեկտրակայանի կառուցման դեմ շարժման ակտիվիստներից ոմանք գտնվում են Գումաթի գյուղում ՝ «Էնկա» ընկերության բազայի անմիջական հարևանությամբ: Այս մասին տեղեկացնում է Грузия онлайн պորտալը:
Ոստիկանության ուժերը մոբիլիզացվել են «Էնկա» բազայում:
Ակտիվիստներից մեկի խոսքերով`ցուցարարները մտադիր չեն միջամտել ոստիկանական մեքենաների և տեղի բնակիչների տեղաշարժին, բայց նրանք թույլ չեն տա «Էնկա» ընկերության շինարարական սարքավորումների տեղաշարժը:
Ոստիկանությունը բերման է ենթարկել ցուցարարներից մի քանիսին:
Ցուցարարները վրաններ են տեղադրել բազայի հարևանությամբ: