Դանիայում թվային կորոնաանձնագիր են թողարկել
Դանիան թողարկել է Coronapas հավելվածը՝ COVID-19-ի վկայականի ազգային տարբերակը, որը կգործի ողջ ԵՄ տարածքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Թվային վկայականը գործում է ինչպես Դանիայում, այնպես էլ ԵՄ-ում ուղեւորությունների համար: Ինչպես պարզաբանել է առողջապահության նախարար Մագնուս Հեունիկեն, հավելվածը երկրի բնակիչների անձնական բժշկական տվյալներ չի պարունակում:
Ֆինանսների նախարար Նիկոլայ Վամմենի խոսքով՝ վկայականի հետ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել պետք չէ: Այն պարունակում է տեղեկություններ պատվաստումների, հակամարմինների առկայության կամ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի մասին:
Հավելվածի մշակման արժեքը կազմել է 22 միլիոն կրոն (3,6 միլիոն դոլար):