Փրիթի Փաթել. Մեծ Բրիտանիայի սահմաններն «ամբողջովին թվային» կդառնան
Բրիտանական իշխանությունները մտադիր են մինչեւ 2025 թվականը սահմաններին ամբողջովին թվային հսկողություն սահմանել՝ երկիր մուտք գործող մարդկանց քանակն ավելի լավ վերահսկելու համար, հաղորդում է Sky News-ը:
Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Փրիթի Փաթելը հայտարարել է, որ երկուշաբթի օրը Մեծ Բրիտանիայի ներգաղթի քաղաքականության մեջ կմտցվեն «արմատական փոփոխություններ», որոնք կոչված են «պարզեցնել» մարդկանց մուտքը երկիր: Փոփոխությունները ներառում են սահմանների թվային կառավարում, որը, ըստ կառավարության, «կհեշտացնի ձեռնարկությունների նավիգացիան, միեւնույն ժամանակ թույլ տալով․․․ առաջին անգամ ճշգրիտ հաշվարկել Մեծ Բրիտանիայում մարդկանց եւ Մեծ Բրիտանիայից մարդկանց»:
Նա հավելել է, որ նախկինում Մեծ Բրիտանիան երբեւէ չի կարողացել ճշգրիտ չափել երկիր մտնող եւ դուրս եկողների թիվը: Բարեփոխումները, որոնք նախատեսվում են անցկացնել մինչեւ 2025-ի վերջը, Մեծ Բրիտանիա մարդկանց մուտքի մեխանիզմների փոփոխության մաս են կազմում եւ թույլ են տալիս ավտոմատացված անվտանգության ստուգումներ, որոնք արտերկրից հանցագործների մուտքը երկիր կանխելու նպատակ ունեն:
Փաթելը վստահ է. «Մենք կվերադարձնենք վերահսկողությունը։ Անվտանգությունը կլինի մեր ներգաղթի ռազմավարության հիմքում»: