Վրացական ոստիկանությունը սահմանափակել է մուտքը Դմանիսի քաղաք. վրաց-ադրբեջանական բախումները շարունակվում են (տեսանյութ)
Վրացական ոստիկանությունը երեկ սահմանափակել է մուտքը Դմանիսի քաղաք, այստեղ շարունակվում են վրաց-ադրբեջանական բախումները: Այս մասին տեղեկացնում է Rustavi 2 հեռուստաալիքը:
Քաղաքում մեքենաները քշում էին մարդկանց ուղղությամբ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վրաստանի Դմանիս քաղաքում (Քվեմո Քարթլի շրջան) նախօրեին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել վրացիների և տեղաբնակ ադրբեջանցիների միջև: