«Թույլ չենք տալու, որ սյունիքը հանձնեք». Ֆեյսբուքում փոխհրաձգություն է սկսվել պաշտոնյաների եւ ընդդիմության միջև
«Հայաստան» դաշինքի անդամները ֆեյսբուք սոցիալական ցանցում արձագանքում են իշխող ուժի ներկյայացուցիչների, մասնավորապես` Արսեն Թորոսյանի և Արայիկ Հարությունյանի սկանդալային գրառումներին:
Նշենք, որ ֆեյսբուքյան այս փոխհրաձգությունը սկսվեց այն բանից հետո, երբ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հարցազրույցից հետո, ով մանրամասներ էր հայտնել ադրբեջանցիների հետ բանակցությունների արդյունքներից:
«Արայիկ Հարությունյան անունով անհասկանալի գոյացությանն ուղիղ և սպառիչ եմ ասում`
Վահե Հակոբյանի պահած մարզում թուրքը երբեք ոտք չէր դրել, ավելին ընդամենը 2 տարում կառուցվել ա Կապանի օդանավակայանն ու ձեռքաբերվել օդանավ(ոչ պետական միջոցներով), կառւցվել ա Կապանի գերժամանակակից կինոթատրոնը, իտալական տեխնոլոգիաներով իտալացիների կողմից հիմնված կիսաֆաբրիկատ սննդի գործարանը և այլն:
Դուք թշնամուն բերել հասցրել եք էդ օդանավակայանը, խլել շատերից իրանց հարազատի գերեզմանը, մնցյալի մասին չեմ խոսում:
Նույնը անգլերենով չեմ ասում, հուսալով, որ կհասկանաս քաղաքական դդում»,- գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
«Արսենթորոսյանակերպ եղելիությունները, որոնք պետական պաշտոնը ծանրաբեռնում են տարատեսակ անհայրենիք գործողությունների ալոպատրիկ տեսակառաջացման հիմքով, որպես իրենց կառավարման միակ արդյունք ունենալով Շուշիի ու Հադրութի, Դադիվանքի ու Ղազանչեցոցի հանձնումը, 5000 զինվորների կյանքը, 1000-ավոր խեղված ճակատագրերը՝ այսօր խոսում են թշնամու առաջ դարպասներ բացելուց:
Արսեն՝ գիտեմ, որ քաջ տեղյակ ես, թե ինչ խնամքով եմ նշում կատարում հատուկ քո համար պահված Քրեական օրենսգրքի հոդվածներում: Հաշված օրեր մնացին քեզ ստախոս տխմար:
Հ.Գ.եթե ինձ արգելափակած չլիներ, իմ էջում այս ժժակին չէի անդրադառնա»,- նույնպես գրել է Ռոբերտ Հայրապետյանը: