Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ բանակցությունների ընթացքին և Հայաստանի ինքնիշխան տարածքի անձեռնմխելիության ապահովմանն ուղղված հետագա քայլերին վերաբերող հարցեր։