Էսկալացիայի տանող քայլ է, Եվրախորհրդի ղեկավարը՝ ՌԴ կողմից «անբարյացակամ երկրների ցուցակ» ստեղծելու մասին
Եվրախորհրդի ղեկավար Չարլզ Միշելը ասել է, որ անբարյացակամ երկրների ցուցակ ունենալու Ռուսաստանի որոշումը քայլ է դեպի էսկալացիա: Նա իր թվիթերյան իր էջում գրել է նաև Չեխիայի հետ համերաշխության մասին, որը հայտնվել է այդ ցուցակում, գրում է Gazeta.ru-ն:
«Ռուսաստանի կառավարության՝ «ոչ բարյացակամ գործողություններ կատարող պետություների մասին» որոշումը էսկալացիայի հերթական քայլն է և խարխլում է դիվանագիտական հարաբերությունները»,-գրում է նա:
Ուրբաթ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կառավարությունը ԱՄՆ-ը և Չեխիան ընդգրկել է անբարյացակամ պետությունների ցուցակում:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր այն երկրների ցուցակի ստեղծման մասին, որոնք Ռուսաստանի նկատմամբ «անբարյացակամ» կարգավիճակ կստանան: