Ավելի քան 100 հանրապետականներ սպառնում են նոր կուսակցություն ստեղծել, եթե Հանրապետականը «չբաժանվի» Թրամփից
Ավելի քան 100 հանրապետականներ պատրաստ են նամակ ստորագրել՝ սպառնալով երրորդ կուսակցություն ստեղծել, եթե Հանրապետական կուսակցությունը «չբաժանվի» նախկին նախագահ Դոնալդ Թրամփից:
Reuters-ի տվյալներով՝ քանի որ նախկին նախագահը շարունակում է 2020-ի ընտրություններում պարտության մասին սուտ հայտարարություններ անել, «Հանրապետական կուսակցության հավատարմությունը Թրամփին» կուսակցության անդամների շրջանում «տագնապ է առաջացնում»:
Ըստ New York Times-ի, նամակի նախաբանում ասվում է. «Երբ մեր ժողովրդավարական հանրապետությունում պառակտման եւ բռնության դավադրություններ են ծագում, քաղաքացիների հայրենասիրական պարտքն է գործել միասին՝ ի պաշտպանություն ազատության եւ արդարության»:
«Հանրապետական կուսակցության հետ կապված իրավիճակն այնքան սարսափելի է դարձել, որ ժամանակն է լրջորեն մտածել, թե կարող է արդյոք այլընտրանքը միակ տարբերակը լինել»,- ասել է նամակի համահեղինակ Մայլզ Թեյլորը: