Կամչատկայում կորել է Մի-8 ուղղաթիռի հետ կապը. ուղղաթիռում 2 մարդ կա
Կամչատկայում կորել է Մի-8 մասնավոր ուղղաթիռը, հաղորդում է ՏԱՍՍ-ը` մանրամասնելով, որ ուղղաթիռում գտնվում էր երկու հոգանոց անձնակազմ:
Աղբյուրի խոսքով՝ ուղղաթիռը կոմերցիոն թռիչք է իրականացնելիս եղել։
«Սահմանված ժամին այն կապի դուրս չի եկել։ Օդանավում երկու մարդ կա»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Սկսվել են որոնողական աշխատանքներ: Ուղղաթիռի հետ կապը բացակայում է Մոսկվայի ժամանակով ժամը 09:45-ից: