«Դոնբասում ամենաիրական քաղաքացիական պատերազմ է ընթանում». Լուգանսկի ղեկավար
Հակամարտությունն Ուկրաինայում «իրական քաղաքացիական պատերազմ է», դրա մասին պետք է բարձրաձայն խոսել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը:
«Իրականում սա ամենաիրական քաղաքացիական պատերազմ է, և դրա մասին պետք է բարձրաձայն խոսել: Եվ ես կարծում եմ, որ դա բացարձակապես անհնար է դիտարկել այլ կերպ, քանի որ մեծ հաշվով, նույն Մինսկի համաձայնագրերով, դե յուրե մենք այսօր Ուկրաինայի քաղաքացի ենք, այսինքն ՝ ստացվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը կրակում են իրենց իսկ քաղաքացիների վրա միայն այն պատճառով, որ մենք համաձայն չէինք այն քաղաքականության հետ, որը փորձում էր մեզ պարտադրել ապօրինի կերպով իշխանության եկած ղեկավարությունը»-ասել է Պասեչնիկը:
Վերջինիս խոսքով` իրենք համաձայն չէին, որ ֆաշիզմը պետք է գերակշռող սկզբունք լինի և որ պետք է վերաշարադրել պատմությունը:
«Մենք համաձայն չէինք, որ պետք է մոռանանք ռուսերեն լեզուն և դադարենք Ռուսաստանի հետ ընկերություն անել: Մենք ճիշտ հակառակի կողմնակիցն էինք, որպեսզի կարողանանք ազատ ռուսերեն խոսել, մենք ուզում էինք Ռուսաստանի հետ բարեկամություն անել, ուզում էինք պահպանել մեր ինքնությունը, ուզում էինք պահպանել մեր պատմությունը»,-ավելացրել է Լուգանսկի ղեկավարը: