Արտաշատի խճուղու հարակից դաշտում հայտնաբերվել է ապրիլի 30-ից որոնվող 79-ամյա կնոջ դին (տեսանյութ)
Մայիսի 5-ին՝ ժամը 17։15-ին, շտապօգնության ենթակայանից Ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած շտապօգնության խումբը Արտաշատի խճուղու հարակից դաշտում հայտնաբերել է 1942 թ. ծնված Մարիետա Մանուկյանի դին։
Հիշեցնենք, որ Մարիետա Մանուկյանը ապրիլի 30-ից Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կատարվում է նախաքննություն: