Մեխիկոյում մետրոկամրջի փլուզման հետևանքով զոքհերի թիվը հասել է 20-ի. հոսպիտալացվել է 34 մարդ (տեսանյութ)
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում մետրոկամրջի փլուզման հետևանքով 20 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Մեխիկոյի քաղաքապետ Կլաուիդիա Շեյնբաումին:
Քաղաքացիական պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ հոսպիտալացվել է 34 մարդ:
Շինությունը գնացքի հետ միասին փլուզվել է քաղաքի հարավ-արևելքում՝ Օլիվոս և Տեսոնկո կայարանների տարածքում:
Մեխիկոյի մետրոպոլիտենը Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ մետրոպոլիտեններից մեկն է: