Չինաստանում ներկայացված նոր սուզանավը կարող է համալրվել ԱՄՆ-ի ամբողջ տարածքում թիրախներ խոցելու հնարավորությամբ օժտված հրթիռով
Չինաստանի Ազգային-ազատագրական բանակի ռազմածովային ուժերի նոր ռազմավարական սուզանավը կարող է համալրվել հրթիռով, որն ունակ է թիրախներ խոցելու ԱՄՆ ողջ տարածքում: Այս մասին հայտնում է South China Morning Post պարբերականը` հղում անելով զինվորական աղբյուրներին:
Խոսքը «Ցզին» նախագծի շրջանակում ներկայացված 094A սուզանավի մասին է, որը գաղտնազերծվել է ապրիլի 30-ին` ռազմածովային ուժերի ստեղծման 72-րդ տարեդարձի առթիվ:
Այն կարող է կրել JL-3 միջմայրցամաքային նորագույն հրթիռներ, որոնց թռիչքի հեռահարությունը գերազանցում է 10 000 կմ-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` նախքան արդիականացումը սուզանավը համալրված է եղել ոչ այդքան հզոր JL-2 հրթիռով, որը կարող էր թիրախներ խոցել միայն ԱՄՆ հյուսիսարևելյան մասում: Փորձագետների գնահատումներով` JL-3 հրթիռը, ինչպես և նախորդ մոդելը, կարող են միջուկային լիցքով մի քանի մարտագլխիկ կրել: