Չինաստանում 110 սուզորդներն ամենամեծ ստորջրյա շոուի համար հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում (տեսանյութ)
Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Հայնան կղզու Ատլանտիս Սանյա հանգստավայրում ավելի քան 100 «ջրահարս» ստորջրյա շոուի շնորհիվ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդում է UPI-ն։
Նշվում է, որ ջրահարսերն իրենց ակրոբատիկ հմտությունները ցույց են տվել նախորդ շաբաթ։
Աշխարհում դայվինգի խոշորագույն ընկերակցության՝ Դայվինգի հրահանգիչների պրոֆեսիոնալ ասոցիացիայի (Professional Association of Diving Instructors) կողմից կազմակերպված միջոցառումը ջրահարսերի ամենամեծ ստորջրյա շոուի համար Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել:
Հայտնի է նաև, որ շոուն կազմակերպվել էր ի պատիվ հանգստավայրի երրորդ տարեդարձի։