Վիեննայում հակաֆաշիստների ցույցը անկարգությունների է վերածվել (Տեսանյութ)
Վիեննայում հակաֆաշիստների ցույցը անկարգությունների է վերածվել, ոստիկանությունը ուժ ու արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հակաֆաշիստները հավաքվել են Զիգմունդ Ֆրեյդի պուրակում: Ցուցարարները հակաֆաշիստական կարգախոսներ են վանկարկել եւ իրենց բավական ագրեսիվ են պահել: Դեպքի վայրում եղել են մեծ թվով ոստիկաններ եւ ծառայողական մեքենաներ:
Արդյունքում իրավիճակը վերածվել է ցուցարարների եւ ոստիկանության առճակատման: Իրավապահները հետ են մղել ցուցարարներին, որոնք իրենց հերթին սկսել են շշեր ու այլ առարկաներ նետել նրանց ուղղությամբ, որից հետո ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: