Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ...

«Ռենեսանս կապիտալը» դոլարի փոխարժեքը տարեվերջին կանխատեսում է 510 դրամ՝ ներկա 522-ի փոխարեն. Աշոտ Խուրշուդյան

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադարձել է դոլարի փոխարժեքին։ Նրա կարծիքով՝ սպասումները տնտեսության մեջ մեծ դեր ունեն, և Կենտրոնական բանկի ժամանակին արված հայտարարություններն ինքնին չեզոքացնում են խուճապային տրամադրությունները։ Տնտեսագետը մատնացույց է անում ներկան, երբ ԿԲ-ը դադարեցրեց շուկային միջամտել, սակայն շուկան ինքնին հասավ մի դիրքի, երբ դոլարի առաջարկը գերազանցեց պահանջարկը և սեփական բանաձևն է մատուցում մեր քաղաքացիներին՝ եթե արտարժութային շուկայի խաղացող չեք, եթե փորձ չունեք տատանումների ժամանակ գործարքներ կատարելու, ապա մի շտապեք կամ ընդհանրապես մի մասնակցեք արտարժութային խաղերին։ Աշոտ Խուրշուդյանը նաև մեջբերում է վերջերս «Ռենեսանս կապիտալ» ընկերության արած կանխատեսումը, ըստ որի՝ դոլարի փոխարժեքը տարեվերջին կանխատեսվում 510 դրամ՝ այսօրվա 522-ի փոխարեն։

– Վերջերս դոլարը կտրուկ թանկացավ և միայն Կենտրոնական բանկի միջամտությունից հետո այն նվազեց։ Արդյո՞ք մեզ այս տարի կրկին սպասվում է նման թռիչք, ի՞նչ են ասում ձեր կանխատեսումները։

– Որպես տնտեսագետ սա իմ ամենաչսիրած հարցն է, քանի որ միշտ աշխատում եմ շուկային կանխատեսումային իմպուլսներ չհաղորդել։ Կարող եմ սոսկ մեջբերել վերջերս «Ռենեսանս կապիտալի» արած կանխատեսումից, որով նրանք դոլարի փոխարժեքը տարեվերջին կանխատեսել են 510 դրամ։ Այդ կանխատեսումը ենթադրում է այսօրվա 522-ից անկում և հիմնված է 2 իրադարձությունների վրա․ մեկը՝ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումն էր, մյուսը՝ որպես դրա հետևանք ԱՄՆ-ից Հայաստանին օգնության հավանական մեծացումը։

Սպասումները տնտեսության մեջ մեծ դեր ունեն, և նույն Կենտրոնական բանկի միջամտությունը պետք է դիտարկել առաջին հերթին ոչ թե կոնկրետ արտարժութային ներհոսքով պայմանավորված դոլարի փոխարժեքի փոփոխություն, այլ, որ ԿԲ-ի կողմից արված հայտարարությունն ինքնին չեզոքացնում է խուճապային տրամադրությունները, և մարդիկ չեն գնում լրացուցիչ դոլարներ, որոնց կարիքը չկար։ ԿԲ-ը դադարեցրեց շուկային միջամտել, սակայն շուկան ինքնին հասավ մի դիրքի, երբ դոլարի առաջարկը գերազանցեց պահանջարկը։ Բորսաներում սպասումները ճիշտ կանխատեսելը, խուճապային իրավիճակները ճիշտ հասկանալը հանգեցնում են գների կտրուկ աճի, որին հաջորդում են դրանց անկումը։ Արդյունքում՝ ոմանք շահած են դուրս գալիս իրավիճակից, ոմանք էլ, ցավոք սրտի, մեծ կորուստներ են ունենում։ Իմ բանաձևը շատ պարզ է․ եթե արտարժութային շուկայի խաղացող չեք, եթե փորձ չունեք տատանումների ժամանակ գործարքներ կատարելու, ապա մի շտապեք կամ ընդհանրապես մի մասնակցեք արտարժութային խաղերին։ Հայաստանի պարագայում մենք գործ ունենք դոլարիզացիայի զգալի մակարդակի հետ, երբ մարդիկ խնայում են, վարկ են վերցնում, անգամ մտածում են դոլարով, իսկ տատանումների ժամանակ դոլարիզացիան կա՛մ աճում է, կա՛մ նվազում։

– Այնուամենայնիվ, մասնագետները պնդում են, որ դոլարի նման աճը հանգեցրեց գների կտրուկ վերելքին, և այս տարի ինֆլյացիայի վրա դոլարի փոխարժեքը մեծ ազդեցություն կունենա։

– Չգիտեմ, թե որ տնտեսագետներն են նման բան ասել, սակայն շուկայական հարաբերությունների պայմաններում գնագոյացումը այդպես տեղի չի ունենում։ Շուկայում ձևավորվող գները դոլարի փոխարժեքի հետ ուղղակի կապելը հակասում է տնտեսագիտությանը։ Նման դեպքերում ես հարց եմ տալիս, իսկ ինչո՞ւ դոլար, ինչո՞ւ ոչ եվրո, կամ ինչո՞ւ ոչ ռուբլի, չէ՞ որ մեր առևտրային հարաբերությունները հիմնականում Ռուսաստանի հետ են, և, օրինակի համար, ի վերջո ինչո՞ւ ոչ բիթքոյն։ Կարո՞ղ ենք պնդում անել, թե քանի որ բիթքոյնի փոխարժեքը դրամի համեմատ մի քանի անգամ աճել է, ապա գներն էլ պետք է մի քանի անգամ աճեին։ Ինչո՞ւ հենց դոլար։ Կասեք, որ մեր ներմուծողները բիթքոյնով չեն ապրանքներ կամ հումք ներմուծում, և ճիշտ կասեք, սակայն նույնը վերաբերում է նաև դոլարին։ Եկեք վերհիշենք, որ 2003 թվականին մեկ դոլարն արժեր մոտավորապես 600 դրամ, ու եթե դոլարից ուղղակի կախված լինեին մեր գները, ապա այս 17 տարվա մեջ Հայաստանում գնաճ չէր արձանագրվի, կամ առնվազն կարձանագրվեր այնքան, ինչքան եղել է դոլարի հայրենիքում՝ ԱՄՆ-ում։

- Ուզում եք ասել, որ դոլարի փոխարժեքի հետ գների մակարդակն ընդհանրապես կապ չունի՞։

– Դոլարի փոխարժեքը գնագոյացման գործոններից մեկն է, այն էլ որոշակի՝ ներմուծվող ապրանքների համար։ Սակայն, նշեմ, որ դա էական գործոններից չէ։ Գոյություն ունեն բազմաթիվ գնային գործոններ, բազմաթիվ ինդեքսներ ու գնագոյացման տարբեր մեխանիզմներ, որոնք ազդում են ինֆլյացիայի վրա։ Եթե վերցնենք մեր սպառողական զամբյուղը, որով էլ չափում ենք ինֆլյացիան, ապա նրա մեջ կհայտնաբերենք կոմունալ ծախսերը, որը մեր՝ հատկապես աղքատ բնակչության համար էական դեր ունի։ Արդյո՞ք ավելացել են էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի սակագները։ Այս պահին ոչ։ Արդյո՞ք կարող է թանկանալ՝ կախված փոխարժեքից, այո, կարող են, քանի որ դրանց բաղադրիչների մեջ մտնում է այնպիսի ներմուծում, որի գինն ամրագրված է դոլարով, օրինակ՝ գազը։ Սակայն նույնիսկ սա բավարար չէ ինֆլյացիոն պնդումներ անելու համար. նույն գազի մանրածախ սակագնի կառուցվածքում գնի կեսը կապված է հայաստանյան գործոնով և ներմուծման հետ կապ չունի։ Կազմակերպությունները կարող են փոխել ապրանքի գնի կառուցվածքը և պահպանել վերջնական գինը՝ թեկուզ փոխարժեքով պայմանավորված ավելանան որոշ ծախսեր։ Օրինակ, կա աշխատավարձի ինդեքս, ու եթե այն նվազել է, այսինքն՝ կազմակերպությունները նվազեցրել են աշխատավարձի հետ կապված ծախսերը, ապա կարողանում են գները պահպանել անփոփոխ։ Ես գործոններից միայն մեկը նշեցի՝ աշխատավարձը, ու այն իջեցնելը կարող է նշանակել նաև կառավարիչներին մեծ պրեմիաներ չնշանակել, որն անում էին, երբ տնօրենն ապահովում էր մեծ շահույթ, ոչ թե շարքային աշխատակիցների աշխատավարձերի կրճատում։ Սա նշանակում է հարմարվել։ Ընդհանրապես, նրանք, ովքեր գնագոյացման մեխանիզմը հանգեցնում են պարզունակ մեկ կամ երկու գործոնով բացատրելուն, ասում կամ նույնականացնում են փոխարժեքի բարձրացումը գնաճի հետ, արժեզրկում կամ թերագնահատում են տնտեսական զարգացման երկու կարևոր տարր՝ մրցակցությունը և առաջընթացը։ Գնային ճնշումները հաճախ հենց այն ստիպող ազդակներն են, որոնք դրդում են տնտեսվարողին մրցակցել և գտնել նոր տեխնոլոգիաներ ու լուծումներ՝ ապահովելով առաջընթաց։

- Այո՛, բայց կան ոլորներ, որ մենաշնորհային են ու այդտեղ չկա մրցակցություն։

– Ճիշտ է, հենց նշածս կոմունալ ոլորտը դրանցից մեկն է։ Ընդհանրապես այս և մենաշնորհային ոլորտների գնագոյացման վերահսկողությունն էլ հենց դրվում է պետության վրա։ Ցավով պիտի արձանագրեմ, որ այստեղ դեռևս չունենք համապատասխան պետական ինստիտուցիոնալ կարողություններ։ Ես միշտ հետևում եմ կատարված աշխատանքներին, հետազոտություններին, հրապարակումներին և որոշումներին ու պետք է ասեմ, որ նվազագույնը տխրում եմ տեսածս կատարված աշխատանքի որակից։ Օրինակ, մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ կարագի շուկայի ուսումնասիրության մեջ այսպիսի մասնագիտական անթույլատրելի սխալ կա՝ վերցնելով ժամանակահատվածի սկզբի և վերջի կարագի վաճառվող ծավալների ու գների տարբերությունները, հաշվարկվել է պահանջարկի առաձգականություն։ Գների վրա ազդող բազմաթիվ գործոններ կան, և տեսական մոդելը գործնական կիրառել ուղղակի չի կարելի, առաձգականության գործնական հաշվարկի մեթոդ է, օրինակ, նոբելյան մրցանակակիր Անգուս Դիթոնի կողմից մշակված «Համարյա իդեալական պահանջարկի մոդելը», այն էմպիրիկ մոդել է, սպառողի կողմից վարքագծային բազմաթիվ ցուցանիշների հավաքագրում է ենթադրում, որպեսզի հնարավոր լինի հաշվարկել պահանջարկի առաձգականությունը։ Այո՛, ինտուիտիվ գիտենք, որ կարագի թանկացումը բերելու է փոխարինման ազդեցության, այսինքն՝ այն գնային առաձգական է ու ավելի լավ է այսպես գրվի, քան փորձ արվի սխալ ուսումնասիրություն անել։

- Այսինքն՝ մենաշնորհների վերահսկման հետ կապված խնդիրներ ունենք։

- Նշեմ, որ շատ ապրանքատեսակների գծով գնագոյացումը մրցակցային է ու մինչ այս ասածս ուժի մեջ է, այսինքն՝ գնագոյացումն ավելի բարդ պրոցես է, այն միայն կամ հիմնականում դոլարի փոխարժեքով միանշանակ պայմանավորված չէ։ Մյուս կողմից, բերեմ այլ՝ ավելի դրական օրինակ նույն մրցակցության պաշտպանության հանձնաժողովի այլ որոշումից։ Անցյալ տարվա որոշումը՝ «Սիթի» խանութների կողմից կարագի շուկայում մենաշնորհային դիրքի չարաշահմամբ խտրական վերաբերմունքի կապակցությամբ, գնահատում եմ որպես ավելի որակյալ և ճիշտ որոշում։ Սա հենց այն ուղղություն է, որտեղ, գտնում եմ, անհրաժեշտ է առավել հետևողական շարունակել աշխատանքը։ Հայաստանի խնդիրներից մեկը ուղղահայաց մենաշնորհն է, երբ հումքից, ներմուծումից, արտադրությունից մինչև մանրածախ առևտուր ունենք մենաշնորհային դիրք ունեցողներ։ Նման մենաշնորհը թույլ է տալիս մատակարարների հանդեպ իրականացնել խտրական մոտեցումներ և դառնալ գին թելադրող։ Ֆինանսական հոսքերը կարող են էական դեր կատարել գնագոյացման հարցում, ինչը Հայաստանում քիչ է քննարկվում, օրինակ, սեփական մատակարարին ավելի շուտ վճարել, երրորդ մատակարարների վճարումներն ամիսներով ուշացնել։ Ու ահա այստեղ է, որ գնագոյաման հարցում ֆինանսական գործոնն առնում է էական, ու տոկոսադրույքը դառնում է ևս մեկ գործոն գնագոյացման հարցում։

– Կբացատրե՞ք, թե ինչպես։

– Հայաստանում կապիտալի շուկան սաղմնային փուլում է, և շատ տնտեսվարողներ ֆինանսական ռեսուրսներ հայթայթելու գին են վճարում։ Ֆինանսներն օպտիմալ կառավարելը դառնում է կա՛մ թանկ, կա՛մ էժան, ու խնդիրը ոչ միայն տոկոսադրույքն է, այլև ժամկետները։ Երբ մատակարարին, արտադրողին վաճառված ապրանքի դիմաց մանրածախ առևտրի կենտրոնն ուշ է կատարում վճարումները, ստացվում է, որ մի կողմից ինքը ձրի օգտվում է ուրիշների շրջանառու միջոցներից, իսկ մյուսներին էլ ստիպում է թանկ վճարել հայթայթած ֆինանսական միջոցները։ Ահա հենց սա է ուղղահայաց մենաշնորհային դիրքով գների թելադրման սխեման։ Մրցակցությունը դառնում է անարդար։ Սակայն միայն սա չէ խնդիրը։ Ավելի լուրջ խնդիր կա՝ դոլարիզացիան, ավելի ճիշտ դրա ոչ համաչափ կառուցվածքը։ Նայեք, եթե վերցնենք հիպոթեքային և սպառողական վարկերը, որոնք տրամադրվում են ֆիզիկական անձանց, ապա դրամով տրված վարկերը գերազանցում են արտարժույթով վարկերին 4 անգամ։ Բնակչությունը սիրում է վարկեր դրամով վերցնել։ Իսկ մյուս վարկերի գծով, որը հիմնականում գործարար աշխարհի վարկերն են, ունենք հակառակ պատկերը՝ արտարժույթով վարկերը գերազանցում են դրամով վարկերը 2 անգամ։ Սա նշանակում է, որ բիզնեսի կողմից ապրանքների գնագոյացումը զգայուն է դոլարի նկատմամբ՝ արտարժույթով ֆինանսական պարտավորությունների գծով։ Ինչո՞ւ է այսպես։ Մտածում եմ, որ պատճառներից մեկը հիմնական միջոցների ներմուծմամբ է պայմանավորված, սակայն նաև ենթադրում եմ, որ պատճառ է նաև դոլարով մտածելու էմոցիոնալ, հոգեբանական կողմը։ Սրա լուծումը կա՛մ դոլարիզացիայից ազատվելն է, կա՛մ էլ կապիտալի շուկայի կայացումը։ Իսկ ավելի լավ լուծումը այս երկուսի համադրումն է։

– Ի վերջո իրո՞ք կիջնի փոխարժեքը։

– Գիտեք, մենք նման նախադեպ ունենք, երբ դրամը գերարժևորվեց՝ մոտենալով 300-ին։ Ու, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր սա գնային էական ազդեցություն չունեցավ։ Սակայն այս երևույթը հղի է շատ ավելի մեծ վտանգով, որը հնարավոր է գիտակցել՝ հաշվի առնելով Բալաշա-Սամուելսոն էֆեկտը։ Եթե կարճ ասեմ, արհեստականորեն շուկան ակտիվացնելով և ոչ արտադրողական ոլորտի հաշվին տնտեսությունը զարգացնելով՝ պետությունը հասնում է նրան, որ արտադրողական ոլորտի աշխատավարձերը դառնում են երկարաժամկետ ոչ մրցունակ ոչ-արտադրողական ոլորտի համեմատ։ Ու ունենում ենք կարճաժամկետ տնտեսական աճ, և լուրջ բարեկեցություն ապահովելուն հետևում է խորը ճգնաժամը, քանի որ արտադրողական ոլորտը կորցնում է իր գրավչությունը։ Ընդհանրապես դրամի գերարժևորումը նվազեցնում է ներմուծվող ապրանքների գները, մինչդեռ ոչ արտահանելի ճյուղերի գները մնում են անփոփոխ ու ընդլայնողական քաղաքականության հետևանքով սկսում են աճել։ Ինֆլյացիան այսպիսի զամբյուղի պարագայում մնում է կառավարելի, սակայն նրա կառուցվածքը հանգեցնում է նրան, որ ոչ արտադրողական ճյուղերը մարդկանց համար դառնում է առավել գրավիչ։ Եթե մեզ պետք է երկարաժամկետ տնտեսական աճ, իսկ դա մեզ պետք է, մեզ համար պետք է մերժելի լինեն այսպիսի կարճաժամկետ, թվացյալ գրավիչ քաղաքականությունները։ Ավելին, եթե այս տարի իրոք ակնկալվում է տարբեր օգնությունների տեսքով արտարժույթի այնպիսի ներհոսք Հայաստան, որ դրամի փոխարժեքը կարժևորվի կամ, վճարային հաշվեկշռի լեզվով ասած, կհանգեցնի ֆինանսական հաշվեկշռի ավելցուկի՝ բերելով առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի աճի, ապա խորհուրդ կտայի Կենտրոնական բանկին չեզոքացնելու շուկայում արտարժույթի ավելցուկի ազդեցությունը։ Կովիդի ազդեցությունը մենք դեռ այս տարի էլ ենք զգալու և կարևոր է 2021 թվականը բոլոր տեսակի շոկերից չեզոքացել, մինչև համաշխարհային տնտեսությունը նույնպես կայունանա։

դիտվել է 399 անգամ
Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan