«Վարչապետի հրաժարականով պայմանավորված ԺՊ-ի սահմանադրականությունը» թեմայով քննարկումը (Տեսանյութ)
Այսօր տեղի է ունեցել «Վարչապետի հրաժարականով պայմանավորված ժամանակավոր պաշտոնակատարության սահմանադրականությունը» թեմայով քննարկում։
Քննարկմանը անդրադարձ է կատարվել վարչապետի հրաժարականով պայմանավորված ժամանակավոր պաշտոնակատարության սահմանադրականության խնդրին, իրավական կարգավորումներին, ազդեցությանը ընտրությունների օրինականության վրա։
Քննարկման բանախոսներն են «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը, Արթուր Հովհաննիսյանը, փաստաբաններ Արամ Վարդևանյանը, Արա Ղազարյանը, Գևորգ Դանիելյանը, Հասմիկ Ենգոյանը։