Սմարթֆոնների և 3D տպիչների միջոցով պատրաստված դիմակները կարող են ավելի լավ պաշտպանել մարդկանց
Սմարթֆոնների և 3D տպիչների միջոցով պատրաստված դիմակները կարող են ավելի լավ պաշտպանել մարդկանց ապագա համաճարակների կամ կորոնավիրուսի նոր ալիքների ժամանակ, հաղորդում է PA Media-ն:
Էդինբուրգի համալսարանի ինժեներները բուժաշխատողների համար անհատական բազմակի օգտագործման դիմակների ստեղծման համակարգ են մշակել՝ օգտագործելով սմարթֆոններով արված լուսանկարներ:
Հետազոտողները սկզբնական փորձարկում են անցկացրել՝ NHS Lothian-ից 66 կամավորների մասնակցությամբ, ներառյալ պլաստիկ վիրաբույժները, լոգոպեդները եւ վիրուսաբանները:
Եռաչափ պատկերները ստեղծվել են ճշգրիտ սքաների կամ սմարթֆոնի լուսանկարների օգնությամբ եւ մշակվել են համակարգչային ծրագրի միջոցով՝ ստեղծելու համար կերտվածքներ, որոնք ճշգրտորեն համընկնում են մարդու դեմքի ուրվագծերին: Թիմը հավաքել է վերջնական արտադրանքը՝ օգտագործելով լրացուցիչ պլաստիկ մասեր եւ ֆիլտրեր:
Հետազոտողները ասում են, որ այս մոտեցումը կարող է ավելի էժան, էկոլոգիապես մաքուր այլընտրանք առաջարկել միանգամյա օգտագործման դիմակներին եւ կարող է նաեւ անվտանգ կերպով վարակազերծել սովորական կենցաղային լվացող միջոցներով, ինչպիսիք են աման լվացող միջոցները:
Թիմը կարծում է, որ լուսանկարելու եւ ուղարկելու հնարավորությունը նույնպես օգուտ կբերի, երբ սոցիալական հեռավորությունը եւ հեռավար աշխատանքը սովորական երևույթ են։