Ուկրաինացի տղամարդը 40 տարի ապրել է առանց անձը հաստատող փաստաթղթերի
Ուկրաինայի Զապորոժյեի մարզից մի տղամարդ առաջին անգամ անձնագիր է ստացել 40 տարեկանում, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում տալով ТСН հեռուստաընկերությանը։
Ուկրաինայի միգրացիոն ծառայությունում զարմացել են, երբ իրենց է դիմել մի տղամարդ, որի տվյալները ոչ մի տեղ գրանցված չեն և որն անգամ ծննդյան վկայական չունի։
Հայտնի է, որ տղամարդը դաստիարակվել է մանկատանն ու գիշերօթիկ դպրոցում և կյանքի որոշ հատվածն անցկացրել ազատազրկման պայմաններում։ Ազատ արձակվելուց հետո տղամարդը դիմել է միգրացիոն ծառայությանը և ստացել իրա առաջին ID քարտը, իսկ նրա տվյալները գրանցվել են պետական գրանցամատյաններում։