Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը ՊԵԿ քննչական վարչությունում էր. 168.am
168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ PARA TV-ի տնօրեն, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինն այսօր գտնվում էր Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) քննչական վարչությունում:
Էլիզաբեթ Պետրոսյանը 3 ժամից ավելի գտնվում էր ՊԵԿ նախաքննական մարմնում, և, ըստ տեղեկությունների, հայտնի չէ, թե ինչու է նա այնտեղ, ինչ գործի շրջանակներում են նրան կանչել ՊԵԿ քննչական վարչություն: