ԱՄՆ-ում հինգ երեխաների մորը աշխատանքից ազատել են COVID-19-ի դեմ պատվաստումից հրաժարվելու համար
Սամանտա Ուայզը Harvest Cannabis Dispensary ընկերությունում աշխատանքից ազատվել է մարտի 3-ին, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
«Նրանք իսկապես արեցին դա՝ նրանք իսկապես հեռացրեցին ինձ, չէի կարծում, որ դա տեղի կունենա»,- ասել է Սամանտա Ուայզը: Նրա խոսքով՝ ընկերությունը պատվաստումը պարտադիր է դարձրել բոլոր աշխատակիցների համար: Սակայն նա մտահոգություններ է ունեցել պատվաստման հետ կապված: «Ես վատ եմ վերաբերում մեծ քանակի դեղամիջոցներ ընդունելուն»։
Այն բանից հետո, երբ Սամանտան հրաժարվել է պատվաստում ստանալ, նրան հրամայել են հանձնել իր կրծքանշանն ու բանալի-քարտը:
Արկանզասում աշխատանքային իրավունքի փաստաբանն ասել է, որ իրենց գրասենյակ ամեն օր զանգահարում են մեծ թվով մարդիկ, ովքեր հետաքրքրվում են գործատուների կողմից COVID-19-ի դեմ պատվաստումների պահանջների օրինականության մասին:
«Արկանզասի շատ բնակիչներ ցանկանում են իմանալ, կարող է արդյոք գործատուն ստիպել իրենց պատվաստվել»,- ասել է փաստաբան Քրիս Բերքսը:
«Գործատուն անվտանգ աշխատատեղի իրավունք ունի: Արկանզասում գործատուն կարող է աշխատանքից ազատել պատվաստումից հրաժարվելու համար, եթե դա կապված է բժշկական խնդրի կամ կրոնական համոզմունքների հետ»: