«Այս պահին Արցախում խաղաղությունը պահպանվում է ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ». Արմեն Գրիգորյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 26-ին կայցելի Մոսկվա: Այցի նախօրեին նա հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը:
Պատասխանելով հարցին այն մասին, թե, ըստ հայկական կողմի, որքանո՞վ արդյունավետ է ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում և ցանկանու՞մ է արդյոք Երևանը երկարացնել տարածաշրջանում խաղաղապահների գտնվելու ժամկետները, ընդլայնել նրանց ներկայությունը, Գրիգորյանը պատասխանել է.
«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը արդյունավետ գործունեություն են ծավալում Արցախում: Այս պահին Արցախում խաղաղությունը պահպանվում է ռուսական խաղաղապահ ուժերի ներկայության շնորհիվ: Արցախում խաղաղապահների գտնվելու ժամկետի երկարացման հարցը կարող է ավելի մանրամասն քննարկվել մանդատի ժամկետի ավարտին մոտ, բայց այս պահի դրությամբ Ադրբեջանը որևէ նշան չի ցույց տալիս, որ տարածաշրջանում կայունություն հնարավոր է առանց խաղաղապահների»: