Երևան, 12.Մայիս.2021, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Կլոպ. Ես էլ Սուլշերի նման կներկայացնեի պահեստ... Գալյավիեւը խոստովանել է իր մեղքը Կազանի դպրոց... Ադրբեջանը մայիսի 16-20-ը 15 000 զինծառայողի մ... Արտակ Բեգլարյանը բարերար Ալեք Բաղդասարյանի հե... Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ժամանել... Հարոյանը համաձայնեցրել է պայմանագիրը իսպանակա... «Միջազգային հանրությունը պետք է ուժեղ և զսպող... Լավրովի այցը տարածաշրջան ցույց տվեց՝ մեր պարտ... Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբող... Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած և ընթացող ... Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան դուրս է գա... Կալիֆորնիայի լողափին արտասովոր տեսքով ձուկ է ... «Ավելի քան 650 000 մարդ 2020-ին պարզեցված կար... Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աս... Սյունիքում ադրբեջանցիները հետ չեն քաշվելու, Փ... Մոնակոն ներկայացրել է ակումբի նոր տարբերանշան... «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ին վառելիքի մատակարարմա... «Երուսաղեմի հայկական թաղամասում և պատրիարքարա... The Jerusalem Post-ը ֆոտոշարքով ներկայացրել է... «Ռուսաստանը դուրս է բերում իր զորքերը մեր սահ... Բորիս Ջոնսոնն Իսրայելին և Պաղեստինին կոչ է ար... Երևանի բնակիչը Արմավիրի մարզի Մայիսյան համայն... Գործադուլ չենք արել, առավոտյան վառելիք չենք ո... ԱՄՆ-ում 5-ամյա տղան արթնացրել է ընտանիքի քնած... Էրդողանն ու Պուտինը քննարկել են Իսրայելում տի... Բրիտանական կղզում գտնվող մոտ 900-ամյա ամրոցի ... ՌԴ-ն կամրապնդի համագործակցությունը ԵԱՏՄ շրջան... Իսրայելը հրադադարի կնքման շուրջ չի բանակցի այ... Եթե ցանկանում եք ավելի մեծ մասնակցություն ուն... «Այսքան տարվա կարոտից հետո լեգենդար Ջդրդուզու... Հայաստանի Հանրապետությունը չունի այլևս անվտան... Խաղաղապահներն Արցախում ականազերծել են շուրջ 2... Ճապոնացի մասնագետները հաստատել են, որ Pfizer/... Ցանկացած խոստում, որը կլսեք կապիտուլյանտ ոհմա... Այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել ԲԴԽ-ի... Ո՞րն է վերջին տարիների իսրայելա-պաղեստինյան ա... Ադրբեջանի զինուժը փորձել է որոշակի աշխատանքնե... Ծանր հանցագործության մեջ հետախուզվողը առևանգե... Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կմա... Calciomercato․ Մխիթարյանը չի շտապում երկարաձգ... Իսրայելն առայժմ չի պատրաստվում բանակցել հրադա... Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում թշնամին պ... Իրավիճակը Գազայի հատվածում. Sputnik Armenia (... Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել մինչև հունիսի ... Երևանում 250 հասարակական տրանսպորտ երթուղի դո... ԱԺ արտահերթ ընտրություններում 5 քմ մակերեսը գ... Հայաստանի դատապարտյալների հավաքականը շախմատի ... Նոյեմբերի 10-ի հրադադարն Ադրբեջանին չի ազատու... Միջերկրական ծովում թուրքական ձկնորսական նավեր... Ֆրանսիական բանակի շտաբի պետը «քաղաքացիական պա... Հայաստանի լինելիությամբ, ինքնիշխանության, անվ... Տոկիոն մտադիր է լրացուցիչ 700 մլն դոլար հատկա... Ադրբեջանին հորդորում ենք համագործակցել ՄԻԵԴ-ի... Ինչո՞ւ Նոր Նորքում այսօր պատշաճ չի գործել տրա... 106 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի ամեն... Դա ոչ թե վարկաբեկող, այլ իմ հեղինակությունը բ... Նիկոլիզմի աննկուն թշնամի համալսարանը մեծ դեր ... ՀՀ նախկին բարձրաստիճան զինվորականը պարբերաբար... Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղե... Նիկոլի ընտրազանգվածը կտրուկ պակասել է, բայց փ... Հնդկաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացութ... Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդո... Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել... Փաշինյանը պետք է բացատրի, թե ինչպես է ակնհայտ... Հունաստանում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրա... Ղրիմում զինված ահաբեկիչ է ոչնչացվել Խնդիրը բարդացել է, եթե միջազգային հանրություն... Մարդիկ ծաղիկներ են դնում Կազանի թիվ 75 դրպոցի... «Չեմ պատրաստվում բավարարվել արդեն ձեռք բերված... «Sputnik-V» պատվաստանյութի 14.000 երկրորդ դեղ... Ո՞ւր կտանի պաղեստինաիսրայելական հակամարտությա... Թուրքիային այնքան հետաքրքիր չէ Աղդամը, Ֆիզուլ... Աշխարհում վերջին մեկ շաբաթում թեև կորոնավիրու... Ամերիկացի էքսպրեսիոնիստ նկարիչ Ժան-Միշել Բասկ... Փաշինյանն ընտրովի թվեր է ներկայացնում Սեւանից... Երեկ ուշ երեկոյան Օպերայի տարածքից բերման են ... Արտաքին պարտքը միակ այլընտրանքն է մնացել թոշա... Կդատապարտվի՞ Զարուհի Բաթոյանը․ ՀՀ հաշվեքննիչ ... Թշնամանքի մենեջմենթը. «Առավոտ» Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվածն... Գյուղատնտեսությունն անկում է ապրում. «Ժողովու... Եթե չխանգարեն, չխոչընդո­տեն, ինձ թվում է՝ ՌԴ-... Ընտրությունների մեկնարկը տրվեց․ ինչ սպասել քա... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Ստեփանակերտ. Թող Բաքուն պատասխանի՝ ինչո՞ւ են ... Բրազիլիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի ըն... Այս ապաշնորհ իշխանության քայլերը հասցրեցին նր... Թել Ավիվը կրկին ինտենսիվ հրթիռակոծվում է Գազա... Ավստրալիայում 16-ամյա դեռահասը բերման է ենթար... Ի՞նչ տրամադրություններ են կուսակցություններու... Սիգի որսի հանդեպ վերահսկողությունը ձեւական է.... Ստեփանակերտի «Զառին բաղ» կոչվող տարածքում վար... ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը կա... Թեժ քննարկումներ․ ԼՀԿ-ն նոր դեմքեր է փնտրում ... Տանզանիայում երկու կալանավոր, որոնց ներում էր... Գյումրին սրանք 3 տարվա ընթացքում հիշել են միա... Քարոզարշավի մեկնարկից առաջ քարոզարշավ անելը խ... Իտալիայի ՍԴ-ի որոշմամբ՝ մաֆիայի ներկայացուցիչ... Իսպանիայում բերման է ենթարկվել շուրջ 300 մարդ... Ա. Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մայիս...

Անընդունելի են ինչպես ակցիաների ժամանակ օգտագործվող բառապաշարը, այնպես էլ մարզպետարանի քննարկմանը վարչապետի կողմից իրավապահ մարմինների «կոշտ արձագանքը» քննարկելը․ ՄԻՊ-ը՝ Սյունիքի դեպքերի մասին

ՀՀ Սյունիքի մարզում երեկվանից՝ ապրիլի 21-ից սկսած տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում:

1. Նախ, բացարձակ անընդունելի է վիրավորանքի ու հայհոյանքի, ատելության խոսքի ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ով է դա անում կամ ում է ուղղված: Մարդու արժանապատվությունը վիրավորել չի կարելի:

Այս հարցում Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն անփոփոխ է ու այդ անընդունելի լինելը վերաբերում է նաև երեկ Սյունիքի մարզում ՀՀ վարչապետի այցի ընթացքում մի շարք բողոքների ակցիաների ժամանակ Վարչապետի նկատմամբ նման բառապաշարի օգտագործմանը:

Ցավոք, այս խնդիրը ձեռք է բերել համակարգային բնույթ, որի լուծման հարցում իրենց անձնական օրինակով առաջնահերթ մեծ դեր ունեն հանրային գործիչները, այդ թվում՝ պաշտոն զբաղեցնող անձինք: Այս արատավոր երևույթը ցանկացած դեպքում ավելացնում է լարվածությունը, բացասական է ազդում մարդու իրավունքների համակարգի վրա:

Նման երևույթները մեր հասարակությունում պետք է բացառվեն:

Կարևոր է նաև լրատվամիջոցների դերը. նրանք չպետք է դառնան վիրավորանքի ու հայհոյանքների, ատելության խոսքի տարածողը ու պետք է հատկապես ուշադիր լինեն վերնագրերի ընտրության հարցում:

2. Մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն բոլորի ևս մեկ անգամ հատուկ հիշեցնում է, որ իր իրավասությունը ոչ թե իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ կոնկրետ պաշտոնյաների իրավունքները պաշտպանելն է քաղաքացիներից, այլ մարդուն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնյանների արարքներից ու որոշումներից:

Ավելին, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասն ուղիղ ամրագրում է. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող Պաշտպանին բողոքներ ներկայացնել»:

Սա է մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ողջ աշխարհում:

3. Ստորև Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականներն են պետական մարմինների և պաշտոնատար անձանց արարքների վերաբերյալ՝ կապված մարդու իրավունքների հետ:

4. Սյունիքի մարզի համայնքներ ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի այցի ընթացքում նրան ուղեկցող իրավապահ մարմինների թվում առկա էին դիմակով ծառայողներ (խոսքը չի վերաբերում բժշկական դիմակներին):

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ դա ոչ միայն ինքնին մարդու իրավունքների ոտնահարում է, այլ հնարավոր միջադեպերի դեպքում բացառում է իրավապահ մարմնի կողմից մարդու իրավունքի խախտում թույլ տալու կամ, օրինակ, մարդու նկատմամբ ուժի գործադրման պարագայում կոնկրետ ծառայողի նույնականացումը՝ նրա արարքների օրինականությունը գնահատելու նպատակով:

Դիմակավորված ծառայողների առկայությունը կարող է կիրառելի լինել հանցավորության դեմ պայքարի նպատակով՝ կոնկրետ իրավիճակի հանգամանքները հաշվի առնելով, այլ ոչ թե հանրային վայրում հասարակական կարգի պահպանության համար: Ուստի, այս պրակտիկան պետք է բացառվի:

Այս իրավական պահանջները Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է թե՛ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների, թե՛ 2020 թվականի հավաքների ժամանակ, երբ մի շարք դեպքերում հանրային վայրերում հավաքներ կամ քաղաքացիական այլ ակցիաներ իրականացնելու համար ներգրավվում էին իրավապահ մարմինների դիմակավորված ծառայողներ:

5. Քրեական արդարադատության ոլորտում մարդու իրավունքների տեսանկյունից անընդունելի էր ապրիլի 21-ին Սյունիքի մարզպետարանի շենքում քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի կողմից օրենքի խախտում որակելը կոնկրետ գործով մարդկանց արարքները ու այդ կոնկրետ գործով իրավապահ մարմինների գործողությունների կամ նրանց «կոշտ», «կտրուկ և հատուկ գործողություններով» արձագանքի հարց քննարկելը՝ մինչև իրավապահ մարմինների, այսինքն՝ մինչև այդ նպատակի համար օրենքով հատուկ լիազորված մարմինների արձագանքը:

Անընդունելի լինելուն ավելանում է նաև այն, որ հրապարակված խորհրդակցությանը ներկա էին գործադիր իշխանության տարբեր մարմինների ներկայացուցիչներ, որոնք որևէ առնչություն չպետք է ունենան կոնկրետ գործերով կոնկրետ մարդկանց քրեական հետապնդման ենթարկելու հարցերի հետ:

Քանի որ քրեական արդարադատության ոլորտը մարդու իրավունքների տեսանկյունից առանց այն էլ ռիսկային է, օրենքով ամրագրված է մարդու իրավունքներին միջամտող գործողություններ կատարելու կամ որոշումներ ընդունելու իրավասություն ունեցող սուբյեկտների սպառիչ շրջանակ: Այս իրավական չափանիշը մարդու իրավունքների պաշտպանության կոնկրետ երաշխիք է և ուղղակիորեն բխում է ՀՀ օրենսդրությունից:

6. Ու առհասարակ, ի գիտություն բոլոր պաշտոնյաների՝ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ դուք իրավասու չեք կոնկրետ գործերով կոնկրետ մարդկանց վերաբերյալ իրականացվող քննության ընթացքին, ելքին կամ կոնկրետ գործողություններին առնչվող գնահատականներ տալ:

Դուք դրանով ոչ միայն անում եք մարդու իրավունքները խախտող հայտարարություններ, այլ նաև խոչընդոտում եք իրավապահ մարմինների աշխատանքը, նրանց դնում ավելորդ թիրախի տակ ու նրանց գործողությունների առնչությամբ առաջացնում եք կանխակալ վերաբերմունք հասարակությունում:

7. Երեկ երեկոյան Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղել Սյունիքի մարզի Գորիս, Կապան և մի շարք այլ համայնքներ:

Այցի նպատակն է Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման հետ համատեղ տեղում իրականացնել իրավիճակի, այդ թվում՝ լարվածության աստիճանի մշտադիտարկում, ինչպես նաև ապրիլի 21-ին Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Կապան և մի շարք այլ համայնքներում տեղի ունեցած բողոքի ակցիաների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում Ոստիկանության բաժիններ այցերի, հնարավոր բերման ենթարկվածների հետ առանձնազրույցների, նրանց իրավունքների պաշտպանության նպատակով:

8. Գիշերվա ընթացքում, ինչպես նաև այսօր վաղ առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգեր է ստացել ինչպես մի շարք քաղաքացիներից, այնպես էլ փաստաբաններից՝ կապված Սյունիքի մարզում բերման ենթարկելու և ձերբակալումների դեպքերի հետ: Ահազանգեր են արել նաև մի շարք լրագրողներ:

Մասնավորապես, փաստաբան Գայանե Պապոյանը վաղ առավոտյան բողոքով տեղեկացրել է, որ իր վստահորդին՝ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին, ձերբակալելիս խախտվել են վերջինիս իրավունքները, բացակայում են նրան բերման ենթարկելու հիմքերը, և իրեն ու իր վստահորդին չի պարզաբանվել՝ ու՞ր են բերման ենթարկում: Դրանից բացի, ըստ Գ.Պապոյանի՝ իր վստահորդի նկատմամբ գործողություններն առանց որևէ անհրաժեշտության կամ առանց դրանց անհետաձգելիության հիմնավորման արվել են գիշեր, այլ ոչ թե ցերեկ ժամանակ:

Գայանե Պապոյանի հրապարակած՝ Մխիթար Զաքարյանին ազատությունից զրկելու տեսանյութերի ու ահազանգի ուսումնասիրությամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է խնդիրներ՝ կապված Մ.Զաքարյանին ազատությունից զրկելիս նրա մի շարք նվազագույն իրավունքներ, այդ թվում՝ ազատությունից փաստացի զրկելիս այդ պահին ազատությունից զրկելու հիմքերը նրան պատշաճ ներկայացնելու, փաստաբանի իրավունքը երաշխավորելու հետ:

Մեղրի համայնքի հետ կապված՝ ահազանգ է ստացվել 2 փաստաբանից 2 հոգու բերման ենթարկելու վերաբերյալ: Փաստաբանները նշել են, որ իրենք տեղյակ չեն, թե իրավապահ մարմիններն իրենց վստահորդներին ուր են տարել և որ իրենց չեն պարզաբանվում վստահորդներին բերման ենթարկելու հիմքերը կամ վայրը:

9. Մի շարք ահազանգեր են ստացվել (այդ թվում՝ փաստաբանից) նաև Գորիս համայնքից մարդկանց բերման ենթարկելու կամ ձերբակալելու հետ կապված:

Մասնավորապես, վաղ առավոտյան ահազանգողները նշել են, որ շարունակաբար տեղեկություն չեն կարողանում ստանալ, թե որ իրավապահ մարմին են տարվել բերման ենթարկվածները կամ ինչ հիմքերով ու ինչ կարգավիճակ ունեն: Նման տեղեկությունների չեն տիրապետում նաև ազգականները: Խոսքը վերաբերում է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալին, համայնքի ավագանու անդամի, Հարթաշեն վարչական շրջանի ղեկավարին, Գորիս համայնքի մի շարք բնակիչների:

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին առանձնազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Գորիսից իրեն բերման ենթարկելուց հետո իրեն տեղափոխել են Քննչական կոմիտե, սակայն կոմիտեի շենք մուտք չեն գործել և մոտ 30 րոպե ոստիկանական ավտոմեքենայի մեջ սպասելուց հետո տեղափոխել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենք: Ըստ Մ.Հովսեփյանի՝ Ոստիկանությունում իր նկատմամբ գործադրվել է բռնություն, մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողներն, իրեն աշխատասենյակ տանելով, գցել են գետնին և ոտքերով հարվածել, հետո գետնին գցած վիճակում քարշ են տվել մեկ սենյակից մյուսը և տեսանկարել քարշ տալու ընթացքը: Այդ սենյակում թույլ չեն տվել նստել, ստիպված է եղել ոտքի վրա մնալ մոտ 30 րոպե: Այդ ողջ ընթացքում իր նկատմամբ ցուցաբերվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, այդ թվում՝ հայհոյանքներով: Այդ ողջ ընթացքում եղել է ձեռնաշղթաներով՝ ձեռքերը մեջքի հետևում:

Այս նույնը պնդել են նաև փաստաբանները և տեղեկացրել, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նույնպես համապատասխան գրություն կհասցեագրի ՀՀ դատախազություն:

Գորիս համայնքի ավագանու անդամ Արարատ Աղաբեկյանի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացվել է ահազանգ այն մասին, որ Ա.Աղաբեկյանին բերման ենթարկելը որևէ հիմնավորում չունի. նա Շուռնուխում տեղի ունեցած բողոքի ակցիային չի մասնակցել, քանի որ եղել է անկողնային վիճակում՝ ամենայն հավանականությամբ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի ախտանիշներով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է Արարատ Աղաբեկյանի նկատմամբ իրավապահ մարմինների վերաբերմունքը, ով հրապարակված տեսանյութում մեջքի հետևում ձեռնաշղթաներով է և ում ուղեկցում են դիմակավորված ոստիկաններ:

Տեսանյութն ակնհայտորեն վկայում է Ա.Աղաբեկյանի նկատմամբ օրենքը խախտող վերաբերմունքի մասին, և նրան բերման ենթարկող կամ ձերբակալած իրավապահ մարմինների ծառայողների գործողությունները պետք է քննության արժանանա ոչ թե ծառայողական, այլ քրեական վարույթի շրջանակում, ուստի Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցով ևս գրություն կուղարկի Դատախազություն:

Այս պահին շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցերը երեկ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ձերբակալվածներին ու բերման ենթարկվածներին:

10. Պաշտպանը ևս մեկ անգամ հստակ արձանագրում է, որ դիմակների ու ձեռնաշղթաների առանց տարբերակման, առանց կոնկրետ հիմքերի (օրինակ՝ փախուստի իրական վտանգ, վրեժխնդրություն և այլն) կիրառումն անթույլատրելի է: Այս խնդիրը, ցավոք, ունի համակարգային բնույթ. Մարդու իրավունքների պաշտպանը դրան բազմիցս է անդրադարձ կատարել, այդ թվում՝ տարեկան հաղորդմամբ ու զեկույցներով և այս հայտարարությամբ նույնպես դա հաստատում է:

Նշված բոլոր հարցերի ամփոփումից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից առանձին գրություն կուղարկվի իրավապահ մարմիններին՝ ըստ իրավասության:

Առանձին հարցադրումներով գրավոր պարզաբանումներ կպահանջվեն՝ կապված ապրիլի 21-ին Սյունիքի մի շարք համայնքներում տեղի ունեցած բողոքի ակցիաների առնչությամբ հարուցված քրեական գործի և այն հոդվածների հետ, որոնցով այդ գործով նախաձեռնվել է քրեական հետապնդում:

11. Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ստեղծված լարված իրավիճակում իրավապահ մարմիններն ու, առհասարակ, բոլոր հանրային մարմինները, պաշտոնատար անձինք պետք է գործեն իրավունքի գերակայության խիստ պահպանմամբ:

Հաշվի առնելով, որ Սյունիքի մարզում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ հասկանալիորեն առկա է հանրային լայն հետաքրքրություն՝ իրավապահ մարմինները պարտավոր են գործադրել նաև միջոցներ, որպեսզի իրենց գործողությունների կամ որոշումների իրավաչափությունն ապահովվի նաև հանրային ընկալման համար:

Ցանկացած տեսակի խախտում ավելի է նպաստում լարվածությանը:

 

դիտվել է 175 անգամ
Կլոպ. Ես էլ Սուլշերի նման կներկայացնեի պահեստ... Գալյավիեւը խոստովանել է իր մեղքը Կազանի դպրոց... Ադրբեջանը մայիսի 16-20-ը 15 000 զինծառայողի մ... Արտակ Բեգլարյանը բարերար Ալեք Բաղդասարյանի հե... Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ժամանել... Հարոյանը համաձայնեցրել է պայմանագիրը իսպանակա... «Միջազգային հանրությունը պետք է ուժեղ և զսպող... Լավրովի այցը տարածաշրջան ցույց տվեց՝ մեր պարտ... Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբող... Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած և ընթացող ... Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան դուրս է գա... Կալիֆորնիայի լողափին արտասովոր տեսքով ձուկ է ... «Ավելի քան 650 000 մարդ 2020-ին պարզեցված կար... Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աս... Սյունիքում ադրբեջանցիները հետ չեն քաշվելու, Փ... Մոնակոն ներկայացրել է ակումբի նոր տարբերանշան... «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ին վառելիքի մատակարարմա... «Երուսաղեմի հայկական թաղամասում և պատրիարքարա... The Jerusalem Post-ը ֆոտոշարքով ներկայացրել է... «Ռուսաստանը դուրս է բերում իր զորքերը մեր սահ... Բորիս Ջոնսոնն Իսրայելին և Պաղեստինին կոչ է ար... Երևանի բնակիչը Արմավիրի մարզի Մայիսյան համայն... Գործադուլ չենք արել, առավոտյան վառելիք չենք ո... ԱՄՆ-ում 5-ամյա տղան արթնացրել է ընտանիքի քնած... Էրդողանն ու Պուտինը քննարկել են Իսրայելում տի... Բրիտանական կղզում գտնվող մոտ 900-ամյա ամրոցի ... ՌԴ-ն կամրապնդի համագործակցությունը ԵԱՏՄ շրջան... Իսրայելը հրադադարի կնքման շուրջ չի բանակցի այ... Եթե ցանկանում եք ավելի մեծ մասնակցություն ուն... «Այսքան տարվա կարոտից հետո լեգենդար Ջդրդուզու... Հայաստանի Հանրապետությունը չունի այլևս անվտան... Խաղաղապահներն Արցախում ականազերծել են շուրջ 2... Ճապոնացի մասնագետները հաստատել են, որ Pfizer/... Ցանկացած խոստում, որը կլսեք կապիտուլյանտ ոհմա... Այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել ԲԴԽ-ի... Ո՞րն է վերջին տարիների իսրայելա-պաղեստինյան ա... Ադրբեջանի զինուժը փորձել է որոշակի աշխատանքնե... Ծանր հանցագործության մեջ հետախուզվողը առևանգե... Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կմա... Calciomercato․ Մխիթարյանը չի շտապում երկարաձգ... Իսրայելն առայժմ չի պատրաստվում բանակցել հրադա... Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում թշնամին պ... Իրավիճակը Գազայի հատվածում. Sputnik Armenia (... Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել մինչև հունիսի ... Երևանում 250 հասարակական տրանսպորտ երթուղի դո... ԱԺ արտահերթ ընտրություններում 5 քմ մակերեսը գ... Հայաստանի դատապարտյալների հավաքականը շախմատի ... Նոյեմբերի 10-ի հրադադարն Ադրբեջանին չի ազատու... Միջերկրական ծովում թուրքական ձկնորսական նավեր... Ֆրանսիական բանակի շտաբի պետը «քաղաքացիական պա... Հայաստանի լինելիությամբ, ինքնիշխանության, անվ... Տոկիոն մտադիր է լրացուցիչ 700 մլն դոլար հատկա... Ադրբեջանին հորդորում ենք համագործակցել ՄԻԵԴ-ի... Ինչո՞ւ Նոր Նորքում այսօր պատշաճ չի գործել տրա... 106 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի ամեն... Դա ոչ թե վարկաբեկող, այլ իմ հեղինակությունը բ... Նիկոլիզմի աննկուն թշնամի համալսարանը մեծ դեր ... ՀՀ նախկին բարձրաստիճան զինվորականը պարբերաբար... Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղե... Նիկոլի ընտրազանգվածը կտրուկ պակասել է, բայց փ... Հնդկաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացութ... Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդո... Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել... Փաշինյանը պետք է բացատրի, թե ինչպես է ակնհայտ... Հունաստանում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրա... Ղրիմում զինված ահաբեկիչ է ոչնչացվել Խնդիրը բարդացել է, եթե միջազգային հանրություն... Մարդիկ ծաղիկներ են դնում Կազանի թիվ 75 դրպոցի... «Չեմ պատրաստվում բավարարվել արդեն ձեռք բերված... «Sputnik-V» պատվաստանյութի 14.000 երկրորդ դեղ... Ո՞ւր կտանի պաղեստինաիսրայելական հակամարտությա... Թուրքիային այնքան հետաքրքիր չէ Աղդամը, Ֆիզուլ... Աշխարհում վերջին մեկ շաբաթում թեև կորոնավիրու... Ամերիկացի էքսպրեսիոնիստ նկարիչ Ժան-Միշել Բասկ... Փաշինյանն ընտրովի թվեր է ներկայացնում Սեւանից... Երեկ ուշ երեկոյան Օպերայի տարածքից բերման են ... Արտաքին պարտքը միակ այլընտրանքն է մնացել թոշա... Կդատապարտվի՞ Զարուհի Բաթոյանը․ ՀՀ հաշվեքննիչ ... Թշնամանքի մենեջմենթը. «Առավոտ» Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվածն... Գյուղատնտեսությունն անկում է ապրում. «Ժողովու... Եթե չխանգարեն, չխոչընդո­տեն, ինձ թվում է՝ ՌԴ-... Ընտրությունների մեկնարկը տրվեց․ ինչ սպասել քա... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Ստեփանակերտ. Թող Բաքուն պատասխանի՝ ինչո՞ւ են ... Բրազիլիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի ըն... Այս ապաշնորհ իշխանության քայլերը հասցրեցին նր... Թել Ավիվը կրկին ինտենսիվ հրթիռակոծվում է Գազա... Ավստրալիայում 16-ամյա դեռահասը բերման է ենթար... Ի՞նչ տրամադրություններ են կուսակցություններու... Սիգի որսի հանդեպ վերահսկողությունը ձեւական է.... Ստեփանակերտի «Զառին բաղ» կոչվող տարածքում վար... ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը կա... Թեժ քննարկումներ․ ԼՀԿ-ն նոր դեմքեր է փնտրում ... Տանզանիայում երկու կալանավոր, որոնց ներում էր... Գյումրին սրանք 3 տարվա ընթացքում հիշել են միա... Քարոզարշավի մեկնարկից առաջ քարոզարշավ անելը խ... Իտալիայի ՍԴ-ի որոշմամբ՝ մաֆիայի ներկայացուցիչ... Իսպանիայում բերման է ենթարկվել շուրջ 300 մարդ... Ա. Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մայիս...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan