Մեղրիի քաղաքապետը Քննչական կոմիտեում է. փաստաբան
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը Երևան քաղաքի Քննչական կոմիտեում է։ Այս մասին տեղեկանում ենք Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանից։
Նա միայն հայտնեց՝ այս պահին սպասում են, որ իրենց ուղեկցեն քննիչի մոտ։
Հիշեցնենք, որ փաստաբան Պապոյանը հայտնել էր, որ Զաքարյանի հետ ինքնակամ ներկայացել են ոստիկանություն և գտնվում են Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնում այն բանից հետո, երբ տեղեկացել են մամուլում տարածված հրապարակման մասին, թե իրավապահները փնտրում են Զաքարյանին:
Ոստիկանությունում իրենց ասել են, որ Մխիթար Զաքարյանի հետ կապված՝ որեւէ գործողություն չի կատարվում: Ավելի ուշ Պապոյանը ևս մեկ ուղիղ հեռարձակմամբ նշեց, որ արդեն վերադառնում են Զաքարյանի բնակության վայր:
Այնուհետև պարզվեց, որ Զաքարյանին տեղափոխում են Երևան։
Լուսացրել եմ Կապան-Երևան ճանապարհին. Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբան