Կառավարական առանձնատան մոտ վիճակը լարված է. հրմշտոց եւ քաշքշուկ սկսվեց քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ
Կառավարական առանձնատան մոտ վիճակը լարվեց, ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ հրմշտոց եւ քաշքշուկ սկսվեց այն բանից հետո երբ ակցիայի մասնակիցները հավկիթներ շպրտեցին կառավարական առանձնատան ուղղությամբ:
Նշենք, որ կառավարական առանձնատան մոտ մեծ թվով ոստիկաններ են հավաքվել:
Հիշեցնենք, որ կառավարական առանձնատան մոտ այսօր բողոքի ակցիան տեղի ունեցավ ի աջակցություն սյունեցիների, ում Փաշինյանը սպառնացել էր պատժել: