Պեսկովը բացատրել է, թե ինչու է 2020 թվականին ավելի շատ վաստակել, քան Պուտինը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը իր բարձր եկամուտը բացատրել է բանկերում ավանդների տոկոսադրույքով և կառավարման տակ գտնվող ֆինանսներով: Անցյալ տարի Կրեմլի խոսնակը ավելի շատ եկամուտ է ունեցել, քան նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «Կոմսոմոլսկայա Պրավդա» պարբերականը:
Հրապարակված հայտարարագրի համաձայն՝ 2020 թվականին Դմիտրի Պեսկովը վաստակել է 12 527 029 ռուբլի:
«Միայն մամուլի քարտուղարը չէ, որ ավելի շատ եկամուտ է ունեցել, քան նախագահը: Հարցն այն է, որ աշխատավարձերը հաշվարկվում են տարբեր ձևերով, տարբեր են եկամուտները բանկային ավանդներից, կառավարման տակ գտնվող միջոցներից: Ես ավանդներ ունեմ, որից ստանում եմ տոկոսներ, կանխիկ գումար`կառավարման ոլորտում», -ասել է Պեսկովը:
Նրա խոսքերով ՝ իրավական սահմանափակումների պատճառով ինքը իրավունք չունի գնելու արտասահմանյան բաժնետոմսեր և պարտատոմսեր: