«Քաջարանը մերժեց Փաշինյանին», վերջինս քաղաք չգնաց (տեսանյութ)
Լինելով Քաջարանի բնակիչ՝ զարմանում եմ, որ մինչև հիմա որևէ պատգամավոր չի եկել Քաջարան, իշխանության որևէ ներկայացուցիչ չի եկել, չի հանդիպել ժողովրդին, ասել, թե ինչպես է քաջարանցին ապրում: Այս մասին այսօր Քաջարանում Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ բողոքի ակցիայի ժամանակ ասաց քաջարանցիներից մեկը:
«Եթե որևէ մեկը փորձի որևէ միջանցք բացել Մեղրիով, թեկուզ մեկ արահետ, դա կլինի Հայաստանի վախճանը, բոլորն են դա հասկանում»,-ասաց քաղաքացին:
Նրանցից մեկն էլ նշեց․ «Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ թուրքի կոշիկները լիզող անձնավորություն է, նա իրավունք չունի սյունյաց հողը պղծի»:
Նշենք, որ Փաշինյանը շրջանցեց Քաջարանը և չգնաց քաղաքացիների հետ հանդիպման, քանի որ քաղաքը ոտքի էր կանգնել՝ բոյկոտելու նրա այցը:
Հիշեցնենք, ավելի վաղ նշել էինք, որ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Մեղրի, այնտեղ քաղաքացիները դիմավորել են նրան հայհոյանքներով: