Իտալիայում հազվագյուտ թռչուններ ուտելու համար կառավարության մի խումբ պաշտոնյաների նկատմամբ հետաքննություն է սկսվել․ ԶԼՄ-ներ
Իտալիայում հազվագյուտ երգեցիկ թռչուններ ուտելու համար կառավարության մի խումբ անանուն պաշտոնյաների նկատմամբ հետաքննություն է սկսվել, հաղորդում է The New York Post-ը։
Ինչպես մանրամասնում է թերթը, իտալական Բրեշիա քաղաքում ժանդարմերիայի աշխատակիցները, խախտելով կորոնավիուսի ֆոնին սահմանված արգելափակումները, մասնակցել են գաղտնի խնջույքին և հազվագյուտ և որսի համար արգելված թռչուններ, այդ թվում՝ կարմիր քրոսբիլներ, կարմրակատար, ազնվասարեկ են կերել։
Ճաշին ներկա է եղել շուրջ 20 պետական պաշտոնյա։
Բացի վայրի բնության պաշտպանության և որսի մասին օրենքների խախտումից, նրանք մեղավոր են համարվում կորոնավիրուսի ֆոնին սահմանված արգելափակումները խախտելու համար։
Նշվում է, որ Եվրոպայի որոշ մասերում երգեցիկ թռչունները համարվում են նրբուտեստ։