Գերմանիան 1,6 միլիարդ եվրո կհատկացնի կորոնավիրուսի հետազոտության համար
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և հետազոտությունների հարցերով նախարարությունը նախատեսում է մոտ 1,6 միլիարդ եվրո հատկացնել կորոնավիրուսային վարակի վերաբերյալ հետազոտությունների համար, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Միջոցների զգալի մասը կուղղվի կորոնավիրուսային պատվաստանյութեր արտադրող BioNTech և CureVac ընկերություններին:
Այս գումարից շուրջ 627 միլիոնը կհատկացվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման BioNTech և CureVac ընկերություններին: Սա գումարվում է կառավարության կողմից արդեն իսկ տրամադրված 2,9 միլիարդ եվրոյին, որը հատկացվել է 2020 թվականին՝ առողջապահության ոլորտում հետազոտությունների համար։
Ըստ Ռոբերտ Կոխ ինստիտուտի տվյալների՝ վերջին մեկ օրվա ընթացքում Գերմանիայում գրանցված կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվն աճել է 9609-ով: Վարակի տարածման սկզբից առ այսօր գրանցվել է վարակման 3 միլիոն 163 հազար 308 դեպք, որից 80 հազար 303-ը` մահվան ելքով։